Դիլիջանում ողբերգական վթարի հետեւանքով 36-ամյա ուղևորը տեղում մահացել է. ոստիկանություն


Դիլիջանում ողբերգական վթարի հետեւանքով 36-ամյա ուղևորը տեղում մահացել է. ոստիկանություն

  • 14-08-2018 17:11:58   | Տավուշի մարզ  |  Հասարակություն

Օգոստոսի 13-ին՝ ժամը 17:20-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել է ճամփեզրին կայանված «Ֆորդ Մոնդեո» մակնիշի ավտոմեքենային, ինչից հետո բախվել ծառին եւ գազատար խողովակի հենասյանը. «ՎԱԶ-21099»-ի վարորդը եւ երեք ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ նույն մեքենայի 36-ամյա ուղեւոր Արամ Ալիխանյանը տեղում մահացել է:
 
Կատարվում է քննություն։
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play