Տիգրան Ավինյանը ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին


Տիգրան Ավինյանը ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին

  • 14-08-2018 17:17:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմին ներկայացրել է կոմիտեի նորանշանակ ղեկավար Սարհատ Պետրոսյանին:
 
Ինչպես տեղեկացրին ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեից, փոխվարչապետն իր խոսքում նշել է, որ նախորդ տարիներին համակարգում կատարված բարեփոխումներն իսկապես նշանակալի են եղել և համոզմունք հայտնել, որ կոմիտեի նոր ղեկավարի ունեցած մասնագիտական պատրաստվածությունն ու ներդրած ջանքերն, անկասկած, կբազմապատկեն կադաստրում գրանցված հաջողությունները: Պարոն Ավինյանը նկատել է նաև, որ թվայնացման դարում պետք է աշխատանքներ տարվեն կադաստրի միասնական՝ կենտրոնացված համակարգի ստեղծման համար, ինչի տեսլականը քննարկվել է կոմիտեի նորանշանակ ղեկավարի հետ:
 
Ողջունելով և շնորհակալություն հայտնելով ներկաներին՝ կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն ասել է, որ իր համար իսկապես մեծ պատիվ է ոչ միայն այս կառույցը ղեկավարելը, այլ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության մաս կազմելը: Իր խոսքում պարոն Պետրոսյանը հույս է հայտնել, որ դեռևս 90-ականներին սկզբնավորված և 2010 թվականից բարեփոխվող կադաստրը կվերաարժևորի իր դերը Նոր Հայաստանի պայմաններում և կրկին կհանդիսանա հանրային ծառայությունների մատուցման ոլորտում բարեփոխումների լոկոմոտիվը, իսկ թիմը կկարողանա արժանապատվորեն լուծել իր առջև դրված խնդիրները:
 
Վերջում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կատարած աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնակատար Աշոտ Մուսայանին և արդյունավետ աշխատանք է մաղթել համակարգի աշխատակիցներին:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play