Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նիկոլայ Նիկողոսյանի ընտանիքին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նիկոլայ Նիկողոսյանի ընտանիքին

  • 14-08-2018 17:27:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նիկոլայ Նիկողոսյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել արվեստագետի ընտանիքին, որում, մասնավորապես, ասված է. «Խոր վշտով տեղեկացա խորհրդային և հայկական քանդակագործության ականավոր վարպետ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Նիկոլայ Նիկողոսյանի մահվան մասին:  
 
Կյանքից հեռացել է հայկական և ռուսական մշակույթների ականավոր ներկայացուցիչը, ով ողջ կյանքի ընթացքում չի դադարել ծառայել իր ժողովրդին և հայրենիքին:  Հայաստանում մշտապես հիացել են Նիկոլայ Նիկողոսյանի արվեստով և բարձր գնահատել նրա անձնական ներդրումը հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման և զարգացման գործում: 
 
Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում ականավոր վարպետի ընտանիքին, հարազատներին և նրա արվեստի երկրպագուներին»: 
 
  
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play