«Պետք է հասկանալ, որ ամեն ինչ մեկ հոգու ուսերին է, և դա մեծ ողբերգություն է». քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյան (տեսանյութ)



14-08-2018 20:44:26   | Հայաստան  |  Քննաարկում
 


 
 
 
Քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանի կարծիքով, դրվել է նոր Հայաստանի հիմքը, ամեն բան գնում է առաջ, բայց կա նաև մեկ այլ խնդիր:
«Պետք է հասկանալ, որ ամեն ինչ մեկ հոգու ուսերին է, և դա մեծ ողբերգություն է,- այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի ընթացքում ասաց քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը:- Այդ մեկ հոգին վարչապետն է, և ես տեղեկություններ եմ ստանում, որ նա զբաղվում է անգամ այնպիսի հարցերով, որոնցով ի պաշտոնե պարտավոր չէ զբաղվել, բայց ստիպված զբաղվում է, որովհետև այդ ամբողջ պատասխանատվությունը ստանձնել է իր վրա և փորձում է ամեն բան կարգի գցել, բայց դա մեկ մարդ է, և մեկ մարդը չի կարող բավարարել անսահմանափակ քանակությամբ աշխատանքներ կատարելու համար, որքան էլ, որ այդ եռանդը, էներգիան և ցանկությունն ունենա և ունի: Խնդիրը նրանում է, որ համակարգային դեռևս հսկայական փոփոխություններ կան անելու, կադրային դաշտում լուրջ խնդիրներ կան: Չեմ կարծում, թե մի հոգին կարող է դա հասցնել, բայց նաև դժվար է տեսնել մարդկանց մի լուրջ խումբ, զանգված, թվային առումով լուրջ, որը կարող է վարչապետի ուսերից վերցնել այդ հավելյալ բեռերը և կատարել դա: Այստեղ, կարծում եմ, խնդիրներ կան»:
Ըստ «Քննարկում» հաղորդաշարի հյուրի, վերոնշյալն իսկապես մեծ հիմնախնդիր է:
- Արդյո՞ք վտանգված է հեղափոխության հաղթանակը, քանի որ հակահեղափոխությունն արդեն լիդեր ունի։ 
- Ինչո՞վ է ուժեղ Քոչարյանը։ Ինչի վրա է հենվում Քոչարյանը՝  նախկին իշխանական թեւի՞, թե՞ արտաքին ուժերի։ 
- Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 17-ի հանրահավաքում իր նոր գործողությունների մանդատ է ստանալու։
Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու փաստի առնչությամբ «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում այս և այլ հարցեր են քննարկվել քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանի հետ:
 
Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը  հաղորդմանը կարելի էր հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերությամբ, ինչպես նաև առցանց՝ «Նոյյան Տապան»-ի  www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում։
 
Մանրամասները՝ տեսանյութում
 
 
Նոյյան տապան   -   Քննաարկում
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 563 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար