Կարկուտն Ազատանում 8000 տոննայից ավելի կարտոֆիլ է ոչնչացրել. ՀԺ


Կարկուտն Ազատանում 8000 տոննայից ավելի կարտոֆիլ է ոչնչացրել. ՀԺ

  • 15-08-2018 15:16:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Ազատանում տեղացած ուժեղ կարկուտը գյուղի բանջարաբոստանային կուլտուրաները հողին է հավասարեցրել: Կարտոֆիլ, կաղամբ, ծաղկակաղամբ, վարունգ եւ  մրգեր են ոչնչացել: Կարկուտը մոտ 15 րոպե է տեւել»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց համայնքապետ Վարդան Իկիլիկյանը:
 
Ըստ նրա, սովորական կարկուտ չի եղել, այլ՝ խոշոր սառցաբեկորներ: «Հզոր ամպեր էին, մենք էլ ժամանակին կրակեցինք: 9 հակակարկտային կայանք աշխատեց, բայց՝ անօգուտ: Սառցաբեկորներն էլ այնքան ամուր էին եւ մեծ, որ մինչեւ հիմա էլ պահպանվում են, չեն հալվել»:Ոչինչ վերականգնել հնարավոր չէ: Կարտոֆիլը դեռ հասունացած չէր, հիմա գյուղացին ինչ էլ անի, թեկուզ լրացուցիչ պարարտացման միջոցով չի կարողանա բերքը վերականգնել, շուտով սեպտեմբեր է, իսկ Շիրակի մարզում այդ ամսին նոր բերք ստանալն իրատեսական չէ: Կոտրված կաղամբը, վարունգն ու ծաղկակաղամբն էլ, հասկանալի է, որ ոչ  ապրանքային տեսք ու արժեք ունի այլեւս, ոչ էլ հնարավոր է հեկտարներով մասնատված բանջարեղենն արագ օգտագործել, սպառել:Նախնական տվյալներով մոտավորապես 800 հա ցանքս է կարկտահարվել, 8000 տոննա կարտոֆիլ է վնասվել: 2հա էլ հացահատիկ է ոչնչացել: Մարդիկ չէին հասցրել քաղել,-ասաց Վարդան Իկիլիկյանը: Շատ տների ապակիներ են կոտրվել, նաեւ մեքենաներ են ծռմռվել:
 
Ներկա պահին Ազատանում իրականացվում  է վնասի չափի ճշտում՝ Շիրակի մարզպետարան ներկայացնելու համար: Համայնքապետն ասում է, թվերը կներկայացեն, սակայն փոխհատուցման հույս պետք չէ ունենալ: Այս հացում, ըստ նրա, մարզպետարանն իրենց չի օգնի:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը