Որոշ ռադիոընկերությունների հեռարձակման տեխնիկական միջոցները երկու ժամով կանջատվեն
15-08-2018 16:24:29 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ Երևանի H=308մ բարձրությամբ հեռուստաաշտարակի մետաղական կոնստրուկցիաների հակակոռոզիոն պաշտպանիչ շերտի վերականգնման և ներկման աշխատանքների պատճառով օգոստոսի 16-ից սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում՝ առավոտյան ժամը 06.00-ից մինչ 08.00-ն, անջատվելու են հետևյալ ռադիոընկերությունների հեռարձակման տեխնիկական միջոցները.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ-FM 107.7 ՄՀց, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ-FM 103.8 ՄՀց, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ-FM 91.1 ՄՀց, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ-FM 69.77 ՄՀց, «ՌԱԴԻՈ ՊՌՈ» ՍՊԸ-FM 90.7 ՄՀց,