Արմեն Ղևոնդյանը նշանակվել է Հայաստանի դեսպան Բելառուսում


Արմեն Ղևոնդյանը նշանակվել է Հայաստանի դեսպան Բելառուսում

  • 15-08-2018 16:35:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Ղևոնդյանին Բելառուսում Հայաստանի դեսպան նշանակելու մասին: Հրամանագրում նշված է.
 
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
 
Արմեն Ղևոնդյանին նշանակել Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մինսկ):
 
Ղևոնդյանը նշանակվել է նաև Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play