ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը հետաձգվեց. Պավել Մանուկյանը չի ներկայացել նիստին․lragir.am


ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը հետաձգվեց. Պավել Մանուկյանը չի ներկայացել նիստին․lragir.am

  • 15-08-2018 16:36:31   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

lragir.am  ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Պավել Մանուկյանը վատառողջ լինելու պատճառով ի վիճակի չի եղել ներկայանալու դատական նիստին:
 
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին դատարանում հայտնեց Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:
 
«Նրա արյան ճնշումը բարձրացել է,  ունի ուժեղ գլխացավ և ի վիճակի չէ  տեղից վեր կենալու, այդ իսկ պատճառով հնարավորություն չի ունեցել ներկայանալու դատարան»,- ասաց Պետրոսյանը:
 
Արձանագրելով, որ, առողջական խնդիրներով պայմանավորված, Պավել Մանուկյանին հնարավոր չի եղել տեղափոխել դատարան ` նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը դատական նիստը հետաձգեց:
 
Նիստը նշանակվեց օգոստոսի 17-ին ժամը 16:00-ին:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը