Լևոն Տեր-Պետրոսյանը կմասնակցի՞ օգոստոսի 17-ի հանրահավաքին․168.am


Լևոն Տեր-Պետրոսյանը կմասնակցի՞ օգոստոսի 17-ի հանրահավաքին․168.am

  • 15-08-2018 16:39:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

168.am Հայ Ազգային Կոնգրեսը երեկ կոչ էր արել իր բոլոր անդամներին և համակիրներին միահամուռ մասնակցել օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին։ «Երեկ Վերաքննիչ դատարանը, ինչ-ինչ ուժերի ազդեցության տակ ապօրինի որոշում կայացրեց՝ բեկանելով Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին 1-ին ատյանի դատարանի որոշումը։ Դրան նախորդել են 46 պատգամավորների միջնորդությունը՝ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաև վերջինիս վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների կատաղի քարոզչությունը ներկայիս իշխանությունների դեմ։

 
Այս ամենը մենք համարում ենք ոչ այլ ինչ, քան նախկին ավազակապետական ռեժիմի ներկայացուցիչների, այլ կերպ ասած՝ հակահեղափոխական ուժերի կոնսոլիդացիայի արտահայտություն և հակապետական դավադրություն ժողովրդի դեմ։ Ուստի, հակահեղափոխական ուժերի ռևանշը խափանելու նպատակով կոչ ենք անում Հայ Ազգային Կոնգրեսի բոլոր անդամներին և համակիրներին միահամուռ մասնակցել օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
 
168.am-ը Կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք նախատեսվում է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մասնակցությունը հանրահավաքին։
 
«Այս պահին ոչինչ չեմ կարող ասել, նման հարց չի քննարկվել»,- պատասխանեց Ա.Մուսինյանը։
 
Նա նկատեց, որ ամեն դեպքում ՀԱԿ-ը «լայն» մասնակցություն կունենա հանրահավաքին։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play