Ոստիկանության բացահայտումը Բաղրամյան համայնքում /ՏԵՍԱՆՅՈՒԹ/



15-08-2018 16:50:20   | Հայաստան  |  Իրավունք
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները բացահայտել են կոռուպցիոն դրսևորման հերթական դրվագը, այս անգամ համագործակցելով Արմավիրի մարզային վարչության և Բաղրամյանի բաժնի ծառայողների հետ:
 


Պարզվել է, որ Բաղրամյան համայնքի ղեկավար Արա Սահարյանը չարաշահումներ է կատարել: 2017-18 թվականներին համայնքի ճանապարհները և ոռոգման ցանցը հիմնանորոգելու, ծառութուփ ձեռք բերելու և տնկելու, խաղահրապարակ կառուցելու համար բյուջեով նախատեսված գումարները հափշտակելու դիտավորությամբ, տարբեր տնտեսվարողների հետ նախնական համաձայնությամբ, կնքվել են աշխատանքն ամբողջ ծավալով կատարված լինելու վերաբերյալ կատարողական կեղծ ակտեր: Ընդհանուր առմամբ յուրացվել է ավելի քան երկուսուկես միլիոն դրամ: Բացի այս, պարզվել է, որ Սահարյանն անցած տարվա դեկտեմբերից երաժշտական դպրոցի տնօրեն է ձևակերպել իր դստերը, իսկ այս հունվարից համայնքապետարանի հաշվապահի դստերը ձևակերպել է նույն դպրոցի հաշվապահ: Երկուսն էլ աշխատանքի երբևէ չեն հաճախել: Ընդհանուր վնասը 925 հազար դրամ է: Նախապատրաստվում են նյութեր:
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 481 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար