Ալեքսեյ Չումակովը համերգով հանդես կգա Երևանում


Ալեքսեյ Չումակովը համերգով հանդես կգա Երևանում

  • 15-08-2018 17:29:38   | Հայաստան  |  Մշակույթ

Ռուս սիրված երգիչ, երաժիշտ Ալեքսեյ Չումակովը հոկտեմբերի 21-ին, ժամը 19:00 «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա համերգով: Չումակովը Երևանում կներկայացնի իր «Небо в твоих глазах» ալբոմը, որը «Տարվա լավագույն ալբոմ» է ճանաչվել Fashion TV-ի Fashion New Year Awards 2018-ի արդյունքներով: 
 
Համերգային շոուն հիշեցնելու է գեղեցիկ և ռոմանտիկ ներկայացում: Կներկայացվեն սիրված ու նոր ստեղծագործություններ: Սպասվում է անմոռանալի երեկո, որը դեռ երկար կմնա հանդիսատեսի հիշողություններում:
 
Նշենք, որ Չումակովը բուլղարա-հայկական ծագմամբ ռուս երգիչ է, երաժիշտ, հաղորդավար, գրող, սցենարիստ, նկարիչ, ձայնային պրոդյուսեր։ Ծնվել է 1981 թ. Ուզբեկստանում։ Մայրը՝ Լիլիա Ավանեսովնան, հայ է, ծնունդով՝ Լեռնային Ղարաբաղից։ 2003 թվականին Չումակովը դարձել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Ժողովրդական արտիստ» երաժշտական ռեալիթի շոուի առաջին շրջանի մրցանակակիր։ 2013 թվականին ճանաչվել է ռուսական Առաջին ալիքի «Один в один!» հեռուստաշոուի առաջին շրջանի հաղթող։ 2014 թվականին ընդգրկված է եղել «Ռոսիա-1» հեռուստաալիքով ցուցադրվող այդ շոուի երկրորդ շրջանի ժյուրիի կազմում։ Այսօր արդեն հաջողված արտիստը բազմաթիվ համերգներով հանդես է գալիս Ռուսաստանում և աշխարհի տարբեր երկրներում:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ