Խարդախությամբ հափշատկել է ոսկեղենն ու գրավադրել


Խարդախությամբ հափշատկել է ոսկեղենն ու գրավադրել

  • 15-08-2018 18:31:06   | Հայաստան  |  Իրավունք

Օգոստոսի 14-ին Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքի բնակիչ՝ 1992թ. ծնված Հ.Պ-ն դիմել է ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն այն մասին, որ մեկ ամիս առաջ Ստեփանակերտ քաղաքի ավտոկայանի մոտ հանդիպել է իր ծանոթ Դ.Գ-ին, ով խաբեությամբ իրենից վերցրել է մեկ ոսկյա շղթա` խաչով և մինչ օրս չի վերադարձրել: Կատարված ստուգումներից պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 1982թ. ծնված Դ.Գ-ն, Հ. Պ-ի վստահությունը չարաշահելու եղանակով վերցրել է նշված ոսկեղենը և գրավադրել 225 000 դրամի դիմաց:

Նոյյան տապան  -   Իրավունք