Բնակարանային գողություն Արցախում


Բնակարանային գողություն Արցախում

  • 15-08-2018 18:40:52   | Արցախ (ԼՂՀ)  |  Իրավունք

Օգոստոսի 14-ին Մարտակերտ քաղաքի բնակիչ՝ 1977թ. ծնված Ա.Ա-ն հեռախոսով հաղորդել է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ իր բնակարանից գողություն է կատարվել:
 
Պարզվել է, որ նույն օրը ժամը 09:00-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը հրելով բացել է պատուհանի փեղկը, ապօրինի մուտք գործել և հյուրասենյակից գողացել 20.000 դրամ, խնայատուփում առկա մետաղադրամներ, մեկական թվային տեսախցիկ, բջջային հեռախոս և ռադիոընդունիչ:
 
Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է նույն քաղաքի բնակիչ՝ 1997թ. ծնված Ա.Պ-ն:
Նոյյան տապան  -   Իրավունք