Անձրեւ, ամպրոպ եւ կարկուտ առաջիկա օրերին․ԱԻՆ


Անձրեւ, ամպրոպ եւ կարկուտ առաջիկա օրերին․ԱԻՆ

  • 15-08-2018 18:42:52   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
Հանրապետության տարածքում`
 
Օգոստոսի 15-ի ցերեկը առանձին շրջաններում, 18-ի երեկոյան ժամերին` հատկապես հյուսիսային շրջաններում, 19-20-ին` գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
 
Քամին՝ հարավ-արևմտյան` 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 19-24 մ/վ: Օգոստոսի 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
 
Օդի ջերմաստիճանը 16-17-ը կբարձրանա 3-4 աստիճանով, 18-19-ը կնվազի 2-4 աստիճանով:
 
 
 
Երևան քաղաքում՝
 
Օգոստոսի 15-ի ցերեկը, 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 19-20-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն