«Այն հեռուստատեսությունը, որ այսօր մենք ունենք, բացառում է, որ մեր երազած երկիրը կայանա». Խաչիկ Չալիկյան (տեսանյութ)


«Այն հեռուստատեսությունը, որ այսօր մենք ունենք, բացառում է, որ մեր երազած երկիրը կայանա». Խաչիկ Չալիկյան (տեսանյութ)

  • 15-08-2018 19:57:43   | Հայաստան  |  Քննարկում



 
 
 
 
«Իհարկե, արվեստագետը պետք է նաև իր երկրի քաղաքացին լինի առաջին հերթին, դա շատ կարևոր է, բայց այդ քաղաքացին լինելու, ճշմարտության հետ հաղորդակից լինելու համար նա պետք է կարողանա այդ ստեղծագործ դաշտում լինել, որովհետև ստեղծագործ դաշտում լինել, նշանակում է կապ ունենալ ժամանակի ոգու հետ,- այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի ընթացքում ասաց ռեժիսոր, դրամատուրգ Խաչիկ Չալիկյանը:-Այդ առումով շատ կարևոր է (որի գիտակցությունը, ցավոք, ես չեմ տեսնում մեր նոր իշխանությունների մեջ, սա էլ թող չընկալվի որպես այսպես հակադրություն, սա մեծ մտահոգություն է) այսօր ձևավորել այն երկրի հոգևոր դաշտը, որտեղ վաղն ակնկալում ենք ապրել: Այսինքն՝  այսօր ձևավորել վաղվա երկրի թատրոնը, կինոն, երաժշտությունը, և այդ առումով երկար ժամանակ է, ինչ նաև մեր «Հոգևոր Հայաստան» կոչված շարժման նաև նախաձեռնողներից լինելով, առաջնային խնդիրներից մեկը համարում եմ, ի վերջո, Երևանում ձևավորել արվեստի (նույնիսկ չէի ասի ժամանակակից), վաղվա արվեստի, մշակույթի կենտրոն, որտեղ հայտնվի վաղվա երկրի հոգևոր մոդելի մեջ: Այնտեղ լինի վաղվա թատրոնը, մեր իրական երաժշտությունը, վաղվա, ակնկալվող արվեստի գործերը կայանան»:
Խաչիկ Չալիկյանը շատ կարևորելով այդ հոգևոր, մշակութային շերտի ձևավորումը, այն տեսանելի դարձնելը, մեջբերեց 20-րդ դարի ֆրանսիացի հայտնի դրամատուրգ Ժան Ժիվադոյի խոսքերից մեկը՝ «Հնարավոր է, որ զարգացած, քաղաքակիրթ երկիրը չունենա արժանավայել թատրոն, բայց եթե կա այդ բարձրարվեստ թատրոնը, բացառվում է, որ այդ երկիրը զարգացած ու քաղաքակիրթ չլինի»:
«Հասարակ մի բան ասեմ՝ այն հեռուստատեսությունը, որ այսօր մենք ունենք, բացառում է, որ մեր երազած երկիրը կայանա,- ասաց «Քննարկում» հաղորդաշարի հյուրը:- Մենք այսօր պետք է ձևավորենք այդ երկրի հեռուստատեսությունը, որովհետև այդ հեռուստատեսությամբ միանգամից ներկայանալի է այդ երկրի գեղարվեստական, հոգևոր տեսիլը, և եթե մենք դա ձևավորենք առարկայորեն, բացառվում է, որ այդ երկիրը զարգացած չլինի: Այսինքն՝ մենք այդ հարցերին մատների արանքով իրավունք չունենք նայելու: Մտավորականը, նախ, պետք է ստեղծի այդ դաշտը, և այդ դաշտից ինքը ներգործի…»:
Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը հաղորդմանը կարելի էր հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերությամբ, ինչպես նաև առցանց՝ «Նոյյան Տապան»-ի  www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում։
 
Մանրամասները` տեսանյութում
 

 

Հաղորդումները ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել Նոյյան Տապան Ալիքով, որը հեռարձակվում է հետույալ մալուխային ցանցերով․

Հայաստանի Հանրապետություն

Թիմ՝ Տելեկոմ Արմենիա (Համահանրապետական), Արփինեթ (Համահանրապետական), Պլանեթ ԹՎ  (ք․ Վարդենիս), Այ-Նեթ ՏՎ  (Երեւան), ԱյՍԻԷՆ ԹՎ  (Գավառ), ԱրմՔոմ ԹՎ  (ք․ Աբովյան), Հեռատես ԹՎ  (ք․Հրազդան), ԿիմՌայ ԹՎ  (ք․ Մասիս), Ինտերլինկ ԹՎ  (Երեւան)

ԱՄՆ

TV - Noyan Tapan  (Connectto TV Box)

Նուռ ԹՎ

 

FB - Noyan Tapan (Նոյյան Տապան)

Youtube - Noyan Tapan TV. Special Programs /Հատուկծրագրեր

 

Հաղորդման տեսագրությունը կարելի է դիտել

TV - Noor (Ֆրեզնո, ԱՄՆ) 

TV - Noyan Tapan (Connectto TV Box) 

Youtube - Noyan Tapan TV

Youtube - Noyan Tapan Live

FB - Noyan Tapan (Նոյյանn Տապան)

 

Բաժանորդագրվեք մեզ / Подписывайтесь

Youtube – https://www.youtube.com/noyantapanlive/

Youtube – https://www.youtube.com/noyantapan

Facebook: https://www.facebook.com/NoyanTapanHolding/

Facebook: https://www.facebook.com/groups/ww.nt.am

Telegram։ t.me/Noyan TapanTV

Twitter: https://twitter.com/noyantapan

Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:

 

«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումներով

 Noyan Tapan TV - YouTube

www.patreon.com/NoyanTapanTV

Գովազդի տեղադրման համար՝ գրել contact@nt.am

Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։

#noyantapantv #Նոյյանտապան #ноянтапантв #Արցախ #Арцах #NoyanTapan  #НоянТапан #Armenia #Հայաստան #Армения #նոյանտապան #karabakh #Нагорный_Карабах #нагорныйкарабах

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն («ՆՏ Հոլդինգ»)

Հայաստան, Երեւան, 0009, Իսահակյան 28

Հեռ․+374 60 351122, +374 60351123, +1 818 967 5677

էլ․փոստ` contact@nt.am

Կայք՝ www.nt.am

Նոյյան տապան  -   Քննարկում