Հարկադիր կատարման ծառայությունը հերքում է www.politik.am կայքում տարածված տեղեկությունը


Հարկադիր կատարման ծառայությունը հերքում է www.politik.am կայքում տարածված տեղեկությունը

  • 16-08-2018 13:31:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
 
Հարկադիր կատարման ծառայությունը պաշտոնապես հերքում է ս/թ օգոստոսի 15ին "www.politik.am" էլեկտրոնային կայքում հրապարակված՝ «Սերժի Վաչոյի ընկերը` ԴԱՀԿ պետ» վերտառությամբ հոդվածի մեջ տեղ գտած տեղեկությունները՝ դրանք որակելով որպես կատարյալ ապատեղեկատվություն:  
 
Հարկադիր կատարման ծառայությունը զանգվածային լրատվության բոլոր միջոցներին հորդորում է Ծառայության ղեկավար կազմի և Ծառայության գործունեությանն ընդհանրապես առնչվող հրապարակումներ կատարելիս դրանց իսկությունը ճշտել Հարկադիր կատարման ծառայությունից՝ այսպիսով զերծ մնալով որևէ կերպ չհիմնավորված տեղեկություններ տարածելուց:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն