Մարտի 1-ի գործով կհարցաքննվի նաև երրորդ նախագահը.slaq.am


Մարտի 1-ի գործով կհարցաքննվի նաև երրորդ նախագահը.slaq.am

  • 16-08-2018 13:36:02   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

slaq.am «Մարտի 1-ի գործի շրջանակներում հարցաքննվելու են բոլորը, որոնք առնչություն են ունեցել այս գործին, առանց բացառության»,- այս մասին այսօր գործադիրի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:
 
Նա նշեց, որ ՀՀ երրորդ նախագահը ևս հարցաքննվելու է. «Այո, հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը»:
 
Ըստ նրա՝ քննիչն է որոշում, թե ում, ինչ հարցերի շուրջ և երբ հարցաքննի։
 
«Դա քննության տակտիկա է և քննիչին պետք է թողել, որ ինքը պլանավորի իր գործողությունները, որպեսզի հարցաքննությունը լինի արդյունավետ։ Հարցաքննությունը ինքնանպատակ չպետք է լինի: Այդ հարցաքննության նպատակը որոշակի տվյալներ ձեռք բերելն է, այսինքն՝ պետք է ապահովել հարցաքննության արդյունավետությունը»,-նշեց Սասուն Խաչատրյանը։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play