Աշխատանքային քննարկում՝ մարզական մասսայական և երիտասարդական ծրագրերի արդյունավետության բարձրացման նպատակով


Աշխատանքային քննարկում՝ մարզական մասսայական և երիտասարդական ծրագրերի արդյունավետության բարձրացման նպատակով

  • 16-08-2018 15:10:15   | Հայաստան  |  Սպորտ

Այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում կայացել է աշխատանքային քննարկում՝ ՀՀ մարզերում և Երևանում իրականացվող մարզական մասսայական և երիտասարդական ծրագրերի, ինչպես նաև նախարարության, Երևանի քաղաքապետարանի ու ՀՀ մարզպետարանների միջև համագործակցության արդյունավետության բարձրացման նպատակով:
 
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում ֆիզիկական դաստիարակության և մասսայական սպորտի ոլորտը համակարգող փոխնախարար Սարգիս Ավագյանը, երիտասարդական ոլորտը համակարգող փոխնախարար Քրիստինե Ասատրյանը, ինչպես նաև նախարարության, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մարզպետարանների համապատասխան մասնագետները:
 
Մարզպետարանների  ոլորտի պատասխանատուները հանդիպման ընթացքում ներկայացրել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող ծրագրերը՝ մատնանշելով նաև դրանց հետ կապված դժվարությունները, որոնք վերաբերում են թե՛ մասնագետների և թե՛ դրամական միջոցների բացակայությանը:
 
Ոլորտի ղեկավարները հյուրերին ներկայացրել են մինչև ընթացիկ տարվա ավարտը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից մասսայական սպորտի և երիտասարդական քաղաքականության ոլորտներում իրականացվելիք ծրագրերը՝ հորդորելով նրանց ակտիվացնել հանրության իրազեկման և այդ ծրագրերում ավելի շատ մասնակիցների ընդգրկման աշխատանքները:
 
Քննարկման մասնակիցները համակարծիք են եղել, որ ոլորտների օրենսդրական կարգավորմանն ուղղված աշխատանքները մեծապես կնպաստեն ինչպես մասսայական սպորտի, այնպես էլ երիտասարդական քաղաքականության ոլորտներում իրականացվող պետական ծրագրերի արդյունավետության բարձրացմանը:
Նոյյան տապան  -   Սպորտ