«Օրենքները հարմարեցվել են հենց փոշիացման և թալանի գործողություններն ազատ կատարելուն». Հրայր Մելքոնյան (տեսանյութ)


«Օրենքները հարմարեցվել են հենց փոշիացման և թալանի գործողություններն ազատ կատարելուն». Հրայր Մելքոնյան (տեսանյութ)

  • 16-08-2018 19:59:17   | Հայաստան  |  Քննարկում



 
 
 
 
Հայաստանի տնտեսական կարողությունների, ներառյալ նաև հանքերի թալանի պատճառը ոչ միայն համապատասխան պետական պաշտոնյաների անփորձությունը, մասնագետ չլինելը, կոռումպացվածությունը, այլև մեր վատ օրենքներն են եղել: «Տանիք» ՀԿ-ի նախագահ Հրայր Մելքոնյանն այս տեսակետի հետ այնքան էլ համաձայն չլինելով, փաստում է, որ այդ մարդիկ օրենքները պատրաստել և հարմարեցրել են իրենց:
«Օրենքները հարմարեցվել են հենց փոշիացման և թալանի գործողություններն ազատ կատարելուն,- այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի ընթացքում ասաց Հրայր Մելքոնյանը:- Իննսունականներին, երբ Հայաստանն անկախացավ, այդ ժամանակ ընդունվեց Հայաստանի Անկախության հռչակագիրը: Հայաստանի Անկախության հռչակագրում սահմանվեց, թե որն է ազգային հարստությունը և ում է պատկանում ազգային հարստությունը: Ազգային հարստության էլեմենտներն էին հողը, ջուրը, օդային տարածությունը, ընդերքը, և հռչակագրի 7-րդ կետում հստակ գրված էր, որ դա պատկանում է Հայաստանի ժողովրդին: Իհարկե, այդ ժամանակ էլ, մինչև Սահմանադրության փոփոխությունը, լինում էին որոշակի բացասական երևույթներ, լինում էին շեղումներ, բայց 2015 թվականի Սահմանադրության մեջ կատարվեց փոփոխություն»:
Թեև Սահմանադրության նախաբանում նշված է` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը, բայց, ինչպես «Քննարկում» հաղորդաշարի հյուրը նշեց, Սահմանադրության մեջ մտցվել է 10-րդ հոդվածի 2-րդ կետ, որտեղ գրված է, որ ջրային ռեսուրսները, ընդերքը պետության բացառիկ սեփականությունն են, այսինքն` փոխվեց հռչակված սեփականատերը:
«Ճիշտ է, հիմնավորում էին, որ պետությունն էլ է ժողովրդինը, դրա համար կառավարման առումով այսպես գրելը ճիշտ է, բայց ասեմ, նախ, այդ կետը թաքուն մտցվեց, որովհետև քննարկումների ժամսնակ այդ կետը չի եղել, միայն քվեարկության ժամանակ է այդ կետն ի հայտ եկել, և, բացի դրանից, չմոռանանք, որ այդ Սահմանադրությունը, ըստ էության, մեր ժողովուրդը չի էլ ընդունել»,- ասաց Հրայր Մելքոնյանը:
«Տանիք» ՀԿ-ի նախագահի կարծիքով, առաջին քայլը պետք է լինի հենց Սահմանադրության այդ կետի վերացումը, այսինքն` Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը պետք է պատկանի Հայաստանի Հանրապետության ժողովրդին այնպես, ինչպես գրված է հռչակագրում: «Քննարկում» հաղորդաշարի հյուրը նշեց նաև, որ ՀՀ Սահմանադրության նախաբանի, որը հղում է կատարում, որպես հիմք վկայակոչում է ՀՀ Անկախության հռչակագիրը, և Սահմանադրության 10-րդ հոդվածի 2-րդ կետի միջև առկա է հակասություն: Իսկ ի՞նչ է նշանակում, որ հողը, ջուրը, օդային տարածությունը, ընդերքը պատկանում են ժողովրդին:
«Կուզենայի խոսել բնական իրավունքի մասին,- շարունակելով իր խոսքը, ասաց Հրայր Մելքոնյանը:- Մարդը ծնվում է, նա շնչում է, ջուր է խմում, օգտվում է նաև իր հողից, բնության տվածից, և առանց դրա, մարդը չի կարող ապրել: Այսինքն` այդ ջուրը պատկանում է այդ մարդուն իր չափով և այդ մարդուց անօտարելի է, ընդերքը պատկանում է այդ մարդուն և իրենից անօտարելի է, այսինքն` եթե դա չլինի, այդ մարդը չի կարողանա ապրել: Այսինքն` կան ռեսուրսներ, որոնք մարդուն անհրաժեշտ են, որոնք պետք է պատկանան մարդուն, և հենց բնական իրավունքով պետք է պատկանան այդ մարդուն: Ոչ միայն այդ մարդուն պետք է պատկանան, նաև եկող սերնդին պետք է պատկանան, այսինքն` եթե այսօր ջուրն օգտագործվում է վայրի ձևով, և Արարատյան ավազանն իջնում է, ապա եկող սերունդներին ի՞նչ է հասնելու…»:
Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը հաղորդմանը կարելի էր հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերությամբ, ինչպես նաև առցանց՝ «Նոյյան Տապան»-ի  www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում։
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
 

 

Հաղորդումները ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել Նոյյան Տապան Ալիքով, որը հեռարձակվում է հետույալ մալուխային ցանցերով․

Հայաստանի Հանրապետություն

Թիմ՝ Տելեկոմ Արմենիա (Համահանրապետական), Արփինեթ (Համահանրապետական), Պլանեթ ԹՎ  (ք․ Վարդենիս), Այ-Նեթ ՏՎ  (Երեւան), ԱյՍԻԷՆ ԹՎ  (Գավառ), ԱրմՔոմ ԹՎ  (ք․ Աբովյան), Հեռատես ԹՎ  (ք․Հրազդան), ԿիմՌայ ԹՎ  (ք․ Մասիս), Ինտերլինկ ԹՎ  (Երեւան)

ԱՄՆ

TV - Noyan Tapan  (Connectto TV Box)

Նուռ ԹՎ

 

FB - Noyan Tapan (Նոյյան Տապան)

Youtube - Noyan Tapan TV. Special Programs /Հատուկծրագրեր

 

Հաղորդման տեսագրությունը կարելի է դիտել

TV - Noor (Ֆրեզնո, ԱՄՆ) 

TV - Noyan Tapan (Connectto TV Box) 

Youtube - Noyan Tapan TV

Youtube - Noyan Tapan Live

FB - Noyan Tapan (Նոյյանn Տապան)

 

Բաժանորդագրվեք մեզ / Подписывайтесь

Youtube – https://www.youtube.com/noyantapanlive/

Youtube – https://www.youtube.com/noyantapan

Facebook: https://www.facebook.com/NoyanTapanHolding/

Facebook: https://www.facebook.com/groups/ww.nt.am

Telegram։ t.me/Noyan TapanTV

Twitter: https://twitter.com/noyantapan

Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:

 

«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումներով

 Noyan Tapan TV - YouTube

www.patreon.com/NoyanTapanTV

Գովազդի տեղադրման համար՝ գրել contact@nt.am

Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։

#noyantapantv #Նոյյանտապան #ноянтапантв #Արցախ #Арцах #NoyanTapan  #НоянТапан #Armenia #Հայաստան #Армения #նոյանտապան #karabakh #Нагорный_Карабах #нагорныйкарабах

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն («ՆՏ Հոլդինգ»)

Հայաստան, Երեւան, 0009, Իսահակյան 28

Հեռ․+374 60 351122, +374 60351123, +1 818 967 5677

էլ․փոստ` contact@nt.am

Կայք՝ www.nt.am

Նոյյան տապան  -   Քննարկում