Ինչպես Երևանում հանցավոր կերպով ջուրը լցրեցին ճապոնացիների օգնությունը (տեսանյութ)


Ինչպես Երևանում հանցավոր կերպով ջուրը լցրեցին ճապոնացիների օգնությունը (տեսանյութ)

  • 16-08-2018 21:29:21   | Հայաստան  |  Քննարկում



 
 
 
 
Դա կապված է Նուբարաշենի աղբավայրի հետ, որին առնչվող որոշ մանրամասներ այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի ընթացքում ներկայացրեց ու կատարվածը որպես հանցագործ երևույթ բնորոշեց «Տանիք» ՀԿ-ի նախագահ Հրայր Մելքոնյանը:
«2005 թվականին կնքվել է պայմանագիր, ճապոնական «Շիմիձու» ընկերությունը պետք է Նուբարաշենի աղբավայրի բազայի վրա ստանար բիոգազ, դրանով պետք է աշխատեցվեր մեկուկես մեգավատանոց ջերմակայանը, որի արտադրած էլեկտրաէներգիան պետք է գար Երևան քաղաքին,- ասաց Հրայր Մելքոնյանը:- Երևան քաղաքն ունենալու էր տարեկան 550 000 դոլար միայն այդ մասով եկամուտ, հետագայում էլ պետք է արդեն բիոգազի ստացման հորերում մնացած չոր թափոնը վերամշակվեր, այսինքն` Երևանն այլևս չէր ունենալու աղբավայր, բայց…»:
Նշելով, որ վերոնշյալ նախագիծն իրականություն չի դարձել, ինչ-որ մարդիկ ինչ-ինչ շահեր են հետապնդել, «Քննարկում» հաղորդաշարի հյուրը հույս հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կպարզի, թե դրանք ինչ շահեր են եղել:
«Վերցրեցին,- իր խոսքը շարունակելով, ասաց Հրայր Մելքոնյանը,- գերմանական մի այլ ընկերության 450 000 դոլար վճարեցին, որ աուդիտ անի այդ պայմանագիրը, և գերմանական ընկերությունը գրեց, որ «Շիմիձու» ընկերությունը Նուբարաշենի աղբավայրում կունենա մենաշնորհային դիրք, և այդ պայմանագիրը թույլ չտվեցին… 53 հեկտարի փոխարեն, ճապոնացիներին հատկացվեց այդ աշխատանքի համար 7.5 հեկտարը և պարտադրվեց, որ ստացվող բիոգազով ոչ թե ջերմային գեներատոր աշխատի, այլ թասի մեջ վառվի: 2009 թվականից բիոգազը վառվում է»:
Ըստ «Տանիք» ՀԿ-ի նախագահի, Էներգետիկների, ինչպես ժողովուրդն է ասում, «գազավիկների» գրպանի խնդիրն է եղել, ինչպե՞ս կարելի էր թույլ տալ, որ այդ 550 000 դոլարի էլեկտրականությունը ձրի գար հասներ այս քաղաքին, հետևաբար այդ մարդիկ թույլ չտվեցին, կատարվածը կապված է կառավարման համակարգի հանցագործ անհատների հետ: Վերջիններս նույնիսկ երկրի բյուջեից 450 000 դոլար տվել են գերմանացիներին, որ գերմանացիները գրեն, թե Նուբարաշենում մենաշնորհ կունենան ճապոնացիները:
«Իհարկե, ճապոնացիները պատասխանել էին, որ մենք ամբողջն անհատույց տալու ենք Երևանին, և հիմա բիոգազի սարքավորումն անհատույց տվել են, այսինքն` մենաշնորհի խնդիր չկար, բայց գերմանացիները չխորշեցին այդ 450 000-ը վերցնել և այդ կարծիքը գրել, այնպես որ, կապիտալի աշխարհում կապիտալն ինչ-որ բան անում է»,- ասաց Հրայր Մելքոնյանը և հավելեց, որ կատարվածն օրենսդրության օգտագործման տիպիկ օրինակ է հանցագործության նպատակով, որովհետև օրենքի խախտում տեղի չի ունեցել, դիմել են, ասել են` աուդիտ արեք, նրանք աուդիտի եզրակացությունում գրել են` «Շիմիձուն» կունենա մենաշնորհային դիրք, ճիշտ են գրել, որևէ սխալ չկա, մեր օրենսդրության մեջ էլ մինչ այդ ինչ-որ տեղ գրել` մենաշնորհ թույլ չտալ:
«Ու ստացվել է` ամեն ինչն օրենքի այդ շղարշով ծածկել են, արդյունքում ստացել ենք այն, ինչն ունենք,- ասաց «Տանիք» ՀԿ-ի նախագահը:- Իհարկե, ես ոչ թե վստահ եմ, ես 100 տոկոսով գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այդ խնդիրը կբարձրացնի, կլուծի և վնասներն էլ հետ կբերի: Ես դրանում համոզված եմ: Իմ այս ասածը փաստորեն հաղորդում է իրենց համար»:
Իրավապահ մարմինների պարզելու խնդիրն է, գուցե Հրայր Մելքոնյանը սխալվո՞ւմ է, գուցե ամեն ինչ չէ՞, որ ՀՀ օրենսդրության համաձայն է արվել…
Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը հաղորդմանը կարելի էր հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերությամբ, ինչպես նաև առցանց՝ «Նոյյան Տապան»-ի  www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում։
 
Մանրամասները՝ տեսանյութում
 

 

Հաղորդումները ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել Նոյյան Տապան Ալիքով, որը հեռարձակվում է հետույալ մալուխային ցանցերով․

Հայաստանի Հանրապետություն

Թիմ՝ Տելեկոմ Արմենիա (Համահանրապետական), Արփինեթ (Համահանրապետական), Պլանեթ ԹՎ  (ք․ Վարդենիս), Այ-Նեթ ՏՎ  (Երեւան), ԱյՍԻԷՆ ԹՎ  (Գավառ), ԱրմՔոմ ԹՎ  (ք․ Աբովյան), Հեռատես ԹՎ  (ք․Հրազդան), ԿիմՌայ ԹՎ  (ք․ Մասիս), Ինտերլինկ ԹՎ  (Երեւան)

ԱՄՆ

TV - Noyan Tapan  (Connectto TV Box)

Նուռ ԹՎ

 

FB - Noyan Tapan (Նոյյան Տապան)

Youtube - Noyan Tapan TV. Special Programs /Հատուկծրագրեր

 

Հաղորդման տեսագրությունը կարելի է դիտել

TV - Noor (Ֆրեզնո, ԱՄՆ) 

TV - Noyan Tapan (Connectto TV Box) 

Youtube - Noyan Tapan TV

Youtube - Noyan Tapan Live

FB - Noyan Tapan (Նոյյանn Տապան)

 

Բաժանորդագրվեք մեզ / Подписывайтесь

Youtube – https://www.youtube.com/noyantapanlive/

Youtube – https://www.youtube.com/noyantapan

Facebook: https://www.facebook.com/NoyanTapanHolding/

Facebook: https://www.facebook.com/groups/ww.nt.am

Telegram։ t.me/Noyan TapanTV

Twitter: https://twitter.com/noyantapan

Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:

 

«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումներով

 Noyan Tapan TV - YouTube

www.patreon.com/NoyanTapanTV

Գովազդի տեղադրման համար՝ գրել contact@nt.am

Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։

#noyantapantv #Նոյյանտապան #ноянтапантв #Արցախ #Арцах #NoyanTapan  #НоянТапан #Armenia #Հայաստան #Армения #նոյանտապան #karabakh #Нагорный_Карабах #нагорныйкарабах

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն («ՆՏ Հոլդինգ»)

Հայաստան, Երեւան, 0009, Իսահակյան 28

Հեռ․+374 60 351122, +374 60351123, +1 818 967 5677

էլ․փոստ` contact@nt.am

Կայք՝ www.nt.am

Նոյյան տապան  -   Քննարկում