ՊԲ դիրքապահները կանխել են հակառակորդի 15 հոգանոց խմբի հարձակման փորձը


ՊԲ դիրքապահները կանխել են հակառակորդի 15 հոգանոց խմբի հարձակման փորձը

  • 17-08-2018 12:23:26   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Օգոստոսի 17-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, հակառակորդի 15 հոգանոց խումբը հարձակման փորձ է ձեռնարկել ՊԲ հյուսիսային հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ:
 
  ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի նախահարձակ խմբի գործողությունները և վերջիններիս ետ շպրտել ելման դիրքեր:
 
  Տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել:
 
  ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են՝ հակառակորդի ունեցած կորուստների մասին տվյալներըը ճշտվում են:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն