Քոչարյանից պետք է զգուշանալ․ այսօրվա հանրահավաքը հետադիմական ուժերին պետք է ջախջախիչ հարված հասցնի. 1in.am


Քոչարյանից պետք է զգուշանալ․ այսօրվա հանրահավաքը հետադիմական ուժերին պետք է ջախջախիչ հարված հասցնի. 1in.am

  • 17-08-2018 14:16:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը քաղաքագետ Արշակ Մուսախանյանն է։
 
-Պարոն Մուսախանյան, Վերաքննիչ քրեական դատարանը ազատ արձակեցՌոբերտ Քոչարյանին։ Ինչպե՞ս կգնահատեք այդ հանգամանքը։
 
-Ինչպես լուրջ իրավաբաններ արդեն ահազանգել են, Վերաքննիչ դատարանի որոշումը անսպասելի խայտառակություն էր, քանի որ անձեռնմխելիության իմունիտետը չէր կարող տարածվել նախկին նախագահի վրա, որը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հարցի պատասխանը պարզ է դառնում, երբ ծանոթանում ես դատավորի կենսագրությանը: Նա երկար տարիներ աշխատել է նախագահականում՝ Ռ. Քոչարյանի կառավարության շրջանում: Այս պահին, հենց այս կապով կարելի է բացատրել դատավորի ակնհայտ անհիմն որոշումը: Ցավալի փաստ է, բայց միևնույն է, Քոչարյանը արդարադատությունից չի խուսափելու:
 
-Հայ ազգային կոնգրեսը Քոչարյանի խափանման միջոցի փոխումը գնահատել էորպես նախկին ավազակապետական ռեժիմի ներկայացուցիչների, այլ կերպասած՝ հակահեղափոխական ուժերի կոնսոլիդացիայի արտահայտություն ևհակապետական դավադրություն ժողովրդի դեմ։ Արդյո՞ք կա նմանդավադրության հնարավորություն։
 
-Ես նույնպես նման վտանգ տեսնում եմ: Տեսեք, մինչ այս պահը Քոչարյանին աջակցել են ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, Վազգեն Մանուկյանը, նախկին և ներկա մի շարք գործիչներ: Կարծում եմ, Քոչարյանը կունենա նաև մի շարք օլիգարխների լատենտ աջակցությունը: Փորձ է կատարվում մոբիլիզացնել նաև մեդիա դաշտը: Հետադիմական ուժերի կողմից, կարծես թե, Քոչարյանը դիտվում է նախկին ռեժիմը վերակենդանացնելու ընդունակ միակ լիդերը: Այս ամենը, իհարկե, մտահոգիչ է: Անհրաժեշտ է զգուշավոր լինել, բայց ոչ երբեք վախենալ: Հետադիմական բևեռը չունի հանրային աջակցություն, չունի նաև գործադիր իշխանություն: Եվ այնքան ժամանակ, քանի դեռ հանրությունն աջակցում է ներկայիս իշխանությանը, որևէ խնդիր չի լինի:
 
-Արդեն իսկ նկատելի է նոր իշխանության դեմ քոչարյանամերձլրատվամիջոցների կատաղի քարոզչությունը։ Մամուլում էլ լուրեր ենշրջանառվում, որ Քոչարյանը հեռուստաընկերություններ և առաջատար կայքեր է գնում։ Ի՞նչ ազդեցություն կունենան այդ ԶԼՄ–ները, ինչպե՞ս պիտի պայքարել դրա դեմ։
 
-Իհարկե, կրկին մտահոգիչ փաստ է, բայց ոչ ավելին: Նախ, Քոչարյանն ինչքան էլ միլիոններ ծախսի, ամբողջ դաշտը չի կարող վերահսկել: Բացի դրանից՝ հարցն այն է, որ բոլորը գիտեն իրականությունը, իսկ դա նույնիսկ ամենակատաղի պրոպագանդայով փոխել չես կարող: Ռ. Քոչարյանն ու Ս. Սարգսյանը իրենց կառավարման տարիներին ունեցել են ամենաուժեղ մեդիավերահսկողությունը, սակայն դրանից իրենց հանդեպ հանրային կարծիքը չի փոխվել: 2008թ.-ի և 2018թ.-ի ժողովրդական ընդվզումները հենց դրա ապացույցն են:
 
Սակայն միանշանակ դրա դեմ պայքարել պետք է: Ազատություն սահմանափակել չես կարող, բայց իրականության մասին միշտ խոսել պարտավոր ես: Պետք է խոսել քաղաքացիների հետ, շատ խոսել, և խոսել փաստերով: Մարտի 1-ի և այլ բացահայտումների մասով պետք է խոսել փաստերով և ցույց տալ քաղաքացիներին, որ այն ինչ իրենք ձգում էին, փաստական հիմք ունի: Սրա դեմ որևէ հակաքարոզչություն անզոր է:
 
-ՀԱԿ–ը Մարտի 1-ի գործի բացահայտման գլխավոր շահառուն է, իսկ դատական իշխանությունը, կարծես, ընդդիմանում է գործի բացահայտմանը։Ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում Մարտի 1-ի գործի բացահայտմանուղղությամբ։
 
-Դժվար է այս պահին գնահատել, թե որքանով է ընդդիմանում դատական իշխանությունը Մարտի 1-ի գործի բացահայտմանը: Վերոնշյալ դեպքը ցույց տվեց, որ նախկին ռեժիմի մնացորդներ դեռ կան, բայց չեմ կարծում, թե պրոցեսը մասսայական բնույթ կստանա: Մարտի 1-ի գործում կան հստակություններ՝ ակնհայտ մեղավորներ և անմեղներ: Որևէ նորմալ դատավորի համար դրանք տեսնելը բարդ չէ: Եթե տվյալ դատավորը սա չի տեսել, ուրեմն տեսել է այլ սցենար: Հարցը հետևյալն է, թե մենք կարողանո՞ւմ ենք հասնել նրան, որ երկրում բոլորը հասկանան, որ հեղափոխական գործընթացն անշեղելի է, որ Հայաստանն այլևս նախկինին չի վերադառնալու: Հենց բոլորը հասկանան, նույն դատավորը կկայացնի ոչ թե կողմնակալ, այլ արդարադատությունից բխող որոշում:
 
-Օգոստոսի 17-ի հանրահավաքն ի՞նչ խնդիր կարող է լուծել ստեղծվածիրավիճակում։
 
-Օգոստոսի 17-ի հանրահավաքը հենց այս խնդիրը պետք է լուծի: Պետք է հետադիմական ուժերին ևս մի ջախջախիչ հարված հասցնի, որ լավ հասկանան՝ իրենք անցյալում են: Կարևորագույն հանրահավաք է, վերջին շրջանի կարևոր հանրահավաքներից մեկը: Եթե հանրությունը կրկին ցույց տա, որ իշխանության կողքին է, ոչ ոք ժողովրդավարության ապագայի համար խնդիր չի կարող ստեղծել: Ես չեմ էլ կասկածում, որ հասարակությունն այդպես էլ կանի:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը