Երևանից դեպի Ալավերդի, Նոյեմբերյան և այլ ուղղություններով կանոնավոր ուղևորափոխադրումներ կիրականացվեն


Երևանից դեպի Ալավերդի, Նոյեմբերյան և այլ ուղղություններով կանոնավոր ուղևորափոխադրումներ կիրականացվեն

  • 17-08-2018 15:28:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երևանից դեպի Ալավերդի, Նոյեմբերյան և այլ ուղղություններով կանոնավոր ուղևորափոխադրումներ կիրականացվեն
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանի գլխավորությամբ` օգոստոսի 17-ին  տեղի է ունեցել տրանսպորտային միջոցների գնահատում։
 
Այսուհետև կանոնավոր ուղևորափոխադրումներ կիրականացվեն Երևան-Ալավերդի (ներառյալ Ջիլիզա համայնքը), Երևան-Նոյեմբերյան ուղղություններով, ինչպես նաև տրանսպորտային կապ կհաստատվի Դիլիջան և Վանաձոր համայնքների միջև։
 
Բացի դրանցից, Երևան-Մերձավան թիվ 205 երթուղին համալրվել է ևս մեկ տրանսպորտային միջոցով, իսկ Երևան-Էջմիածին երթուղու երեք մեքենաներ փոխարինվել են նոր տրանսպորտային միջոցներով։
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play