Խորհրդարանի ղեկավարը ընդունել է պատանի ճամբարականների


Խորհրդարանի ղեկավարը ընդունել է պատանի ճամբարականների

  • 17-08-2018 17:21:43   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է ԱՀ ԿԳՍ և ՀՀ ԿԳ նախարարությունների կողմից նախաձեռնված, Պատարայում գործող  պատանեկան ճամբարի մասնակիցներին: 
 
Ողջունելով պատանիներին՝ խորհրդարանի ղեկավարը կարևորել է մարզատուրիստական ճամբարի անցկացումը Արցախում՝ երկու հայկական հանրապետությունների ավագ դպրոցականների միջև նոր շփումներ, ծանոթություններ հաստատելու, տարբեր գաղափարների շուրջ միավորվելու և ազգային միասնությունը ամրապնդելու տեսանկյունից: 
 
ԱԺ նախագահն անդրադարձել է կրթական ոլորտում իրականացվող ծրագրերին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, իշխանության ճյուղերի հավասարակշռման և զսպան մեխանիզմներին, ինչպես նաև Ազգային ժողովի գործառույթներին ու կառուցվածքին վերաբերող թեմաների:
 
Հանդիպման ավարտին Աշոտ Ղուլյանը պատասխանել է պատանիների հարցերին:
 
 
Արցախի Հանրապետության
 
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն