Նախարար Գրիգորյանն ընդունել է դեսպան Թիան Էրլունին


Նախարար Գրիգորյանն ընդունել է դեսպան Թիան Էրլունին

  • 17-08-2018 17:39:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր  Գրիգորյանն օգոստոսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին։
 
Քննարկվել է էներգետիկայի և ենթակառուցվածքների բնագավառներում հայ-չինական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: 
 
Նախարարը  դեսպանին է  ներկայացրել էներգետիկայի  բնագավառի զարգացման առաջնահերթություններն ու  համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։ 
 
Զրուցակիցները մտքեր են փոխանակել  նախարար Գրիգորյանի՝ Չինաստան կատարած այցի շրջանակում ձեռքբերված  պայմանավորավածությունների վերաբերյալ: Այդ համատեքստում անդրադարձ է եղել Hanergy» խոշորագույն ընկերության կողմից  արևային լուսաթաղանթների արտադրություն  հիմնելու նախագծին, ինչպես նաև  «CITIC» չինական ընկերության կողմից Հայաստանում պղնձաձուլարանի  կառուցման ծրագրին:
 
Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը երկու երկրների միջև համատեղ ծրագրերի իրականացման գործընթացում ջանքերը մեկտեղելու համար:
 
 
 
 
Տեղեկատվության և  հասարակայնության  հետ  կապերի   բաժին
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն