Հայաստանի Հանրապետությունում օգոստոսի 20-ին նշվում է Շինարարի մասնագիտական տոնը
17-08-2018 17:46:22 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հայաստանի Հանրապետությունում օգոստոսի 20-ին նշվում է Շինարարի մասնագիտական տոնը:
Սիրով հրավիրում ենք Ձեզ օգոստոսի 20-ին, ժամը 10-ին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի Թամանյան սրահ (հասցե` կառավարական տուն 3, մուտքը Հանրապետության փողոցի կողմից)` շինարարի օրվան նվիրված միջոցառմանը մասնակցելու և լուսաբանելու համար:
Միջոցառմանը ներկա են գտնվելու ՀՀ կառավարության, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, Շինարարների միության ղեկավարներ, անդամներ, շինարարներ և այլոք: