«Տաղանդի արտահոսքը լրջագույն խնդիրն է Հայաստանի». Հակոբ Արշակյան (տեսանյութ)


«Տաղանդի արտահոսքը լրջագույն խնդիրն է Հայաստանի». Հակոբ Արշակյան (տեսանյութ)

  • 17-08-2018 21:48:22   | Հայաստան  |  Քննարկում



 
 
 
 
«Տաղանդի արտահոսքը լրջագույն խնդիրն է Հայաստանի»,- այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի ընթացքում ասաց Հայաստանի տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի առաջին տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հակոբ Արշակյանը:
Ըստ Հ. Արշակյանի, սփյուռքի մեր հայրենակիցների մեծագույն ռեսուրսը ոչ թե նրանց ֆինանսական միջոցներն են, այլ տաղանդը, միջազգային կապերը, փորձը, ներառյալ նաև` արդյունաբերական փորձը:
«Այսինքն,- իր խոսքը շարունակելով, ասաց նախարարի առաջին տեղակալը,- այնտեղ որտեղ նրանք աշխատել են, ահռելի փորձ են ձեռք բերել, այդ փորձը Հայաստանում շատ քիչ է»:
Ինչո՞ւ… Անդրադառնալով Հայաստանից տաղանդների արտահոսքի հիմնախնդրին, Հակոբ Արշակյանն ասաց.
«Այն փորձառուները, ովքեր արդեն հասնում են որոշակի մակարդակի, հաջորդ ցիկլը չտեսնելով, լքում են Հայաստանը: Օրինակ, Հայաստանում, իմ կարծիքով, կա երկու տիպի գործազրկություն: Առաջինը` երբ որ մարդն ուղղակի աշխատանք չի գտնում, որևէ ուղղությամբ իր այդ պահին ունեցած գիտելիքներով չի կարողանում համապատասխան աշխատանք գտնել, դա, իհարկե, ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, և երկրորդը` երբ որ մարդ հասնում է որևէ աստիճանի և դրա շարունակությունը չի կարողանում գտնի: Սա ամենավտանգավոր մասն է, նա նույնպես շատ վտանգավոր է սոցիալական առումով»:
Ըստ նախարարի առաջին տեղակալի, գործազրկության երկրորդ տիպը նույնպես շատ վտանգավոր է, քանի որ երբ մարդ հասել է որևէ կոնկրետ աստիճանի, նա կարող է սովորեցնել և ստեղծել մի այնպիսի արժեք, որի շուրջ, ասենք, 10-20 նոր աշխատատեղ կստեղծվի, բայց քանի որ հաջորդ փուլը չի տեսնում, օրինակ, պաշտպանական պատվերի բացակայությամբ ինչ-որ խումբ ստեղծելու և որևէ ինժեներական ուղղություն զարգացնելու փոխարեն, նա, ասենք, կարող է գնալ, օրինակ, սիլիկոնային հովիտ:
«Իմ կարծիքով, իրենց մեղադրելն այս պահին առարկայական չէ և սխալ մոտեցում է, մենք պետք է հաջորդ ցիկլը, որպես պետություն, կարողանանք զարգացնել, և դրա վրա է, որ մենք աշխատում ենք, այսինքն` մարդը պետք է ունենա իր տրամաբանական շարունակությունը, եթե ուզում է ցատկ կատարել որևէ այլ ուղղության վրա,- ասաց «Քննարկում» հաղորդաշարի հյուրը:- Այդ տեսանկյունից և շատ կարևոր է հնարավորինս շատ միջազգային ընկերությունների ներկայությունը Հայաստանում, և հնարավորինս շատ տեղական ընկերությունների առկայությունը և ստեղծումը Հայաստանում»:
 
Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը  հաղորդմանը կարելի էր հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերությամբ, ինչպես նաև առցանց՝ «Նոյյան Տապան»-ի  www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում։
 
 
Մանրամասները` տեսանյութում
 

 

Հաղորդումները ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել Նոյյան Տապան Ալիքով, որը հեռարձակվում է հետույալ մալուխային ցանցերով․

Հայաստանի Հանրապետություն

Թիմ՝ Տելեկոմ Արմենիա (Համահանրապետական), Արփինեթ (Համահանրապետական), Պլանեթ ԹՎ  (ք․ Վարդենիս), Այ-Նեթ ՏՎ  (Երեւան), ԱյՍԻԷՆ ԹՎ  (Գավառ), ԱրմՔոմ ԹՎ  (ք․ Աբովյան), Հեռատես ԹՎ  (ք․Հրազդան), ԿիմՌայ ԹՎ  (ք․ Մասիս), Ինտերլինկ ԹՎ  (Երեւան)

ԱՄՆ

TV - Noyan Tapan  (Connectto TV Box)

Նուռ ԹՎ

 

FB - Noyan Tapan (Նոյյան Տապան)

Youtube - Noyan Tapan TV. Special Programs /Հատուկծրագրեր

 

Հաղորդման տեսագրությունը կարելի է դիտել

TV - Noor (Ֆրեզնո, ԱՄՆ) 

TV - Noyan Tapan (Connectto TV Box) 

Youtube - Noyan Tapan TV

Youtube - Noyan Tapan Live

FB - Noyan Tapan (Նոյյանn Տապան)

 

Բաժանորդագրվեք մեզ / Подписывайтесь

Youtube – https://www.youtube.com/noyantapanlive/

Youtube – https://www.youtube.com/noyantapan

Facebook: https://www.facebook.com/NoyanTapanHolding/

Facebook: https://www.facebook.com/groups/ww.nt.am

Telegram։ t.me/Noyan TapanTV

Twitter: https://twitter.com/noyantapan

Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:

 

«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումներով

 Noyan Tapan TV - YouTube

www.patreon.com/NoyanTapanTV

Գովազդի տեղադրման համար՝ գրել contact@nt.am

Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։

#noyantapantv #Նոյյանտապան #ноянтапантв #Արցախ #Арцах #NoyanTapan  #НоянТапан #Armenia #Հայաստան #Армения #նոյանտապան #karabakh #Нагорный_Карабах #нагорныйкарабах

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն («ՆՏ Հոլդինգ»)

Հայաստան, Երեւան, 0009, Իսահակյան 28

Հեռ․+374 60 351122, +374 60351123, +1 818 967 5677

էլ․փոստ` contact@nt.am

Կայք՝ www.nt.am

Նոյյան տապան  -   Քննարկում