Եթե արդյունաբերությունը չվերականգնվի, գիտությունը չվերագործարկվի, ոչ մի հաջողություն հետո չի լինելու. Լևոն Շիրինյան (տեսանյութ)
18-08-2018 19:49:13 | Հայաստան | Քննարկում
Օգոստոսի 17-ի հանրահավաքը կարծես թե կազմակերպված էր, որպեսզի Նիկոլ Փաշինյանը լրացուցիչ լիազորություն ստանա ժողովրդից, այսինքն` տվեք ինձ լրացուցիչ լիազորություններ, որպեսզի ես անեմ գործողություններ, որոնք գուցե և այնքան էլ չեն տեղավորվում գործող օրենսդրության մեջ: Երկրորդ ուղերձն այն էր, որ վարչապետը խոսեց անցումային արդարադատության մեխանիզմի մասին:
Համաձայն լինելով, որ սրանք են երեկվա հանրահավաքում Նիկոլ Փաշինյանի կողմից ժողովրդին հղված ուղերձները, այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի ընթացքում քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մանկավարժական համալսարանի քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ, քրիստոնեա–դեմոկրատական կուսակցություն նախաձեռնող խմբի անդամ Լևոն Շիրինյանն ասաց.
«Ինձ թվում է, մեջը ենթատեքստ կար բոլորի, կամքի դրսևորում, որ շարունակվելու է այն, ինչ-որ եղել է, ինչ պատգամն է թավշյա հեղափոխության արդյունքի, և ես այստեղ չեմ կասկածել, չեմ կասկածում: Դրա համար ես իմ ընկերների հետ միասին նախօրյակին նաև հայտարարություն արեցինք մեր այդ կազմավորվող քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախաձեռնող խմբի անունից, որ պաշտպանում ենք իդեալները հեղափոխության և հեղափոխության առաջնորդին, ոչ կառավարությանը, ոչ էլ ուրիշ բան, որպեսզի սա շարունակվի, և այդ տրամաբանությունը մեզ հարազատ է: Այո, պետք է շարունակվի, մենք պետք է գնանք իրավական պետության, սոցիալական շուկայի ստեղծման ճանապարհով, բայց եթե, զգուշացնում եմ, արդյունաբերությունը չվերականգնվի, գիտությունը չվերագործարկվի (բլեֆով չէ…), եթե ակադեմիական համակարգը չկարողանա նկուղներից դուրս բերել գիտական պոտենցիալը, ոչ մի հաջողություն հետո չի լինելու»:
Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը հաղորդմանը կարելի էր հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերությամբ, ինչպես նաև առցանց՝ «Նոյյան Տապան»-ի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում։
Հաղորդումները ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել Նոյյան Տապան Ալիքով, որը հեռարձակվում է հետույալ մալուխային ցանցերով․
Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:
«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումներով
Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։