«Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթաթերթը լույս է ընծայել բացառիկ՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության և Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակներին


«Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթաթերթը լույս է ընծայել բացառիկ՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության և Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակներին

  • 20-08-2018 11:23:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթաթերթը լույս է ընծայել բացառիկ` նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության և Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակներին:
 
Բացառիկում տեղ է գտել  հոբելյանական տարվա առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը, ինչպես նաև բազմապիսի հոդվածներ։ Մի շարք հոդվածներ նվիրված են 100-ամյակի տոնակատարություններին և Մայր Աթոռում ու Սարդարապատի հուշահամալիրում կազմակերպված միջոցառումներին: 
 
Վերլուծական հոդվածներով ներկայացվում է Հայոց Եկեղեցու դերակատարությունը հիշյալ տարիներին և մասնակցությունը Հանրապետության կայացման գործում, անցկացվում պատմական զուգահեռներ Ավարայրի և Սարդարապատի միջև: Հոդվածներում մասնավորաբար ուշադրություն է դարձվում պատմական իրադաձություններին, դրանց նորովի ներկայացմանը և լուսաբանմանը: Առանձին հոդվածով ներկայացված է 1918-1920 թթ. Պատմական իրադարձությունների անդրադարձը ժամանակի հայ գրականության մեջ: 
 
Բացառիկում ներկայացված են նաև 100-ամյակի առիթով Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի կողմից հրապարակված աշխատությունները:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն