Հարկադիր կատարման ծառայությունը ներկայացրել է օգոստոս ամսվա վիճակագությունը


Հարկադիր կատարման ծառայությունը ներկայացրել է օգոստոս ամսվա վիճակագությունը

  • 20-08-2018 13:13:04   | Հայաստան  |  Հասարակություն

 
Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի օգոստոսի 13-ից 17-ը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2667 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել 573 հեռախոսազանգի:
 
 
Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 26 բողոքի: 
 
2018 թվականի օգոստոսի 13-ից 17-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1873 քաղաքացի:
Նոյյան տապան  -   Հասարակություն