Բողոքի ակցիա. Գյուղացիների ջուրը տալիս են Հովիկ Աբրահամյանին, Արամայիս Գրիգորյանին, Ալիկ Սարգսյանին


Բողոքի ակցիա. Գյուղացիների ջուրը տալիս են Հովիկ Աբրահամյանին, Արամայիս Գրիգորյանին, Ալիկ Սարգսյանին

  • 20-08-2018 15:31:37   | Հայաստան  |  Հասարակություն

Արարատի մարզի հողագործներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի մոտ՝ պահանջելով լուծել իրենց ոռոգման ջրի խնդիրը: Ըստ գյուղացիների՝ ՋՕԸ տնօրենն իրենց ջուրը տանում ու ջրում է Հովիկ Աբրահամյանի, նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանի, պատգամավոր Ալիկ Սարգսյանի և իր հողերը: «Ինչի՞ համար, որպեսզի սաբոտաժ անեն, մարդկանց հանեն Նիկոլ Փաշինյանի ու մարզպետի դեմ»,- ասացին գյուղացիները: Նրանք վարչապետից պահանջում են ՋՕԸ տնօրենին ազատել պաշտոնից:
 
Գյուղացիների խոսքով՝ մարզում որոշ մարդիկ գյուղացիների համար անելանելի պայմաններ են ստեղծում, որպեսզի մարդիկ գան կառավարություն բողոքելու: Իսկ նորանշանակ մարզպետն ի զորու չէ լուծելու այս խնդիրը, թեև խոստացել է ՋՕԸ ղեկավարին ազատել պաշտոնից, բայց չի արել: «Մարզպետն եկավ ասեց՝ էսօր ջուրը կտան, վաղը կտան, էլի խաբեցին չտվեցին: Սաղ էլ լավ գիտեն, թե ում հողերն են ջրվում, ումը չեն ջրվում»,- դժգոհեցին նրանք:
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն