Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպությունը ողջունում է «Նոր Հայաստան, Նոր Սփյուռք» համաժողովի կազմակերպումը


Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպությունը ողջունում է «Նոր Հայաստան, Նոր Սփյուռք» համաժողովի կազմակերպումը

  • 20-08-2018 16:49:19   | Ֆրանսիա  |  Քաղաքական

Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել, ուր ողջունում է Եվրոպայի Հայերի Համագումարի կողմից 2018թ․ սեպտեմբերի 2-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում «Նոր Հայաստան, Նոր Սփյուռք» համաժողովի կազմակերպումը և աջակցում ծրագրի իրականացմանը:
 
"Մենք համոզված ենք, որ Սփյուռքում բոլոր այն ուժերը, որոնք տարիներ շարունակ պայքարել են ՀՀ նախկին ապազգաին իշխանությունների դեմ, պիտի կարողանան միասնաբար կերտել Հայաստանի Հանրապետության հեղափոխությանը հավատարիմ  «Նոր Սփյուռքը»։
 
Դիմում ենք սփյուռքյան մեր հայրենակիցներին և կոչ անում ակտիվորեն մասնակցել համաժողովի քննարկումներին։
 
Գրանցման և տեղեկությունների համար դիմել Եվրոպայի Հայերի Համագումարի (ԵՀՀ) Գերմանիայի մասնաճյուղ՝
 
Դր. Րաֆֆի Պետիկյանին, (Raffi Bedikian) հեռ. +49 (0)1714579813 , էլ.փոստ` bedikian2001@yahoo.de " - ասված է հաղորդագրության մեջ։
Նոյյան տապան  -   Քաղաքական