ԿԳ նախարարն ընդունել է նախապես հերթագրված 23 քաղաքացու


ԿԳ նախարարն ընդունել է նախապես հերթագրված 23 քաղաքացու

  • 20-08-2018 16:39:59   | Հայաստան  |  Հասարակություն

 
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի մոտ կազմակերպվել է քաղաքացիների հերթական  ընդունելությունը: Նախապես հերթագրված 26 քաղաքացիներից ընդունելությանը մասնակցել է 23-ը: 
 
Ներկայացված հարցերը  վերաբերվել են հանրակրթության, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական, բարձրագույն կրթության  ոլորտներին:  Հանդիպման ընթացքում նախարարին ներկայացվել են նաև առաջարկություններ, որոնք վերաբերում են բնապահպանական կրթությանը,  ֆիզիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և ֆիզիկուլտուրայի դասավանդման արդյունավետության բարձրացմանը:
 
Ընդունելության եկած քաղաքացիներից երկուսը մտահոգություն են հայտնել այլ երկրներից Հայաստան ներգաղթած երեխաների կրթության կազմակերպման, մասնավորապես կրթությունը համապատասխան դասարանում շարունակելու առնչությամբ:
 
Նախարար Արայիկ Հարությունյանը հանձնարարել է գործող կարգերին և իրական նորմերին համապատասխան  գտնել լուծումներ`  երեխաների ներառումը կրթական նոր միջավայրում հնարավորինս արդյունավետ կազակերպելու համար:
 
Հանդիպման ընթացքում նախարարի կողմից քաղաքացիների հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ, ինչպես նաև բարձրացված խնդիրներին ընթացք տալու նպատակով եղել են գրավոր և բանավոր հանձնարարականներ: 
 
 
 
ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի
 
 և տեղեկատվության վարչություն
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play