Երկու շաբաթ տևած համաավետարանական երիտասարդական համագումարին մասնակցել են Սփյուռքի 100-ից ավելի երիտասարդներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Երկու շաբաթ տևած համաավետարանական երիտասարդական համագումարին մասնակցել են Սփյուռքի 100-ից ավելի երիտասարդներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 21-08-2018 21:28:43   | Հայաստան  |  Հասարակություն



Հայաստանում օգոստոսի 2-16-ն անցկացված համաավետարանական երիտասարդական համագումարը հայրենիք էր բերել Հայ Ավետարանական եկեղեցու ավելի քան 100 երիտասարդների և ակտիվ ծառայողների: 
 
Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում սփյուռքից ժամանած մեր հայրենակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու Հայ Ավետարանական եկեղեցու 170-ամյա պատմությանը և սեփական ինքնությանը: 
 
Սինխրոն- Նշան Բաքալյան- Ծրագրի ընդհանուր պատասխանատու- 
 
2 շաբաթ տևած համագումարի առաջին օրերը ճանաչողական բնույթ են կրել. Հայաստան ժամանած երիտասարդներն այցելել են Հայաստանի միակ էկո ուսումնական հաստատություն համարվող Ավետիսյան դպրոց, ապա Հայոց ցեղասպանության թանգարան և Ծիծեռնակաբերդ, Խոր Վիրապ, Տաթեւի վանական համալիր, Սեւանա լիճ, Էջմիածնի մայր տաճար, Հաղարծին, իսկ օգոստոսի 6-ից մասնակցել համաավետարանական երիտասարդական կոնֆերանսին: 
 
Կոնֆերանսի կարեւորագույն բաղադրիչներից են եղել՝ ՀԱԵ անցյալին, ներկային ու ապագային վերաբերող դասախոսությունները, որոնց նյութը ԱՄՆ-ից եւ Մերձավոր Արեւելքից բանախոսները վիդեոդասախոսությունների միջոցով ներկայացրել են երիտասարդներին: 
 
Սինխրոն-Հարութ Ներսեսյան- ԱՀԱԸ հայաստանյան ներկայացուցիչ- 
 
Փոքր խմբերի բաժանված երիտասարդները հասցրել են լինել նաև Հայաստանի սահմանամերձ համայնքներում. Օրինակ Չորաթանում երիտասարդները դրամահավաք են կազմակերպել և սառնարան գնել երկու անչափահաս որբերի խնամող մի տատիկի համար, իսկ Մրգահովիտ այցելած խումբը սեփական միջոցներով դպրոցական պայուսակներ է գնել գյուղի բոլոր առաջին դասարանցիների համար: 
 
Սինխրոն- Մկրտիչ Մելքոնյան- ՀԱԵ ավագ հովիվ-
 
Համագումարի վերջին օրը Հանքավանի «Շիին Շողիկ» ճամբար է այցելել նաեւ ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, ով իր խոսքում կարեւորել է համագումարն ու դրա շրջանակներում սփյուռքահայ երիտասարդների Հայաստանի կարիքավորներին ծառայելու պատրաստակամությունը: 
 
Մ. Հայրապետյանը երիտասարդներին կոչ է արվել վերադառնալ Հայաստան՝ երկարաժամկետ կամ կարճաժամկետ ծրագրերով, եւ ծառայել հայրենիքին՝ ներդնելով իրենց գիտելիքներն ու ընդունակությունները: 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play