Շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարարի աշխատանքային այցը ՌԴ


Շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարարի աշխատանքային այցը ՌԴ

  • 21-08-2018 18:31:43   | Ռուսաստան  |  Հասարակություն

 
«ԱՐՄԻԱ-2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսի և «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովի շրջանակում  ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ռազմատեխնիկական ցուցահանդեսի տաղավար, որտեղ ներկայացված են  նաև հայկական ընկերությունների արտադրանքի լավագույն նմուշները։
 
Այցի ընթացքում Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է ռուսական ամենամեծ ռազմաարդյունաբերական ընկերության՝ «Ալմազ-Անթեյի»  փոխտնօրեն Վյաչեսլավ Ձիրկալնի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Դավիթ Տոնոյանը նշել է, որ հայկական կողմը ընկերության հետ համագործակցության լավ փորձ ունի և այժմ էլ հետաքրքված է առանձին արտադրատեսակներով։
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play