Օգոստոսի 23-ին ՀՀ ոստիկանության զորքերի առաջին հերթափոխը կմեկնի հայ-ադրբեջանական սահման (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Օգոստոսի 23-ին ՀՀ ոստիկանության զորքերի առաջին հերթափոխը կմեկնի հայ-ադրբեջանական սահման (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 21-08-2018 18:49:51   | Հայաստան  |  Հասարակություն



 
Օգոստոսի 23-ին ՀՀ ոստիկանության զորքերի առաջին հերթափոխը կմեկնի հայ-ադրբեջանական սահման: 
 
Այս մասին օգոստոսի 21-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրեց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: 
 
Ըստ նրա՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանից ստացած համապատասխան հանձնարարականից հետո կատարել են ուսումնասիրություններ և պարզել, որ ոստիկանության զորքերն այս պահին ներքին կյանքում առանձնակի անելիք չունեն: 
 
Վ. Օսիպյանի վստահեցմամբ՝ ոստիկանության զորքերը սահման ուղարկելու իր առաջարկն ընդունվել է միաձայն, ավելին՝ կին ծառայողները դժգոհել են, որ միայն տղամարդիկ են մեկնելու սահման: 
 
«Տեղի կունենա ոստիկանության զորքերին ճանապարհելու հանդեսը, այո՛, ես դա տոն եմ համարում, որպեսզի գնանք, ուղղակի աջակցենք մեր եղբայրներին, մեր Զինված ուժերին, մեր մի փոքր ներդրումն ունենանք երկրի պաշտպանության գործընթացում»,- ընդգծեց ոստիկանապետը: 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play