Ադրբեջանական ԽՍՀ-ից թե՛ հայ, թե՛ ադրբեջանցի փախստականների ճակատագրի համար պատասխանատու է ցեղասպան Ադրբեջանը. Մարիամ Ավագյան (տեսանյութ)


Ադրբեջանական ԽՍՀ-ից թե՛ հայ, թե՛ ադրբեջանցի փախստականների ճակատագրի համար պատասխանատու է ցեղասպան Ադրբեջանը. Մարիամ Ավագյան (տեսանյութ)

  • 21-08-2018 22:04:02   | Հայաստան  |  Քննարկում



 
 
 
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ որպես բանակցային կողմ պետք է ակտիվանա Արցախը, և Հայաստանը պետք է հանդես գա միայն անվտանգության գարանտ, «Ադր. ԽՍՀ-ից փախստականների համագումարի» համակարգող, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարիամ Ավագյանն օգոստոսի 21-ին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի ընթացքում ասաց.
«Այստեղ իսկույն մեր մոտ բազում հարցեր առաջացան, թե ի՞նչ է նշանակում Արցախը պետք է հանդես գա որպես բանակցային գործընթացի ակտիվ կողմ, և ինչ է նշանակում Հայաստանը` անվտանգության գարանտը, որտե՞ղ են այդ սահմանները: Այս առումով մենք հենց հեղափոխությունից հետո փորձել ենք կապեր հաստատել թե Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ, և թե Արցախի իշխանությունների հետ: Փառք Աստծո, այդ կապերը ստացվել են, մենք հանդիպել ենք, բազում հանդիպումներ ունեցել ենք և՛ Հայաստանի Հանրապետությունում, և՛ Արցախի Հանրապետությունում: Մեր զրույցների մեջ եղել է փոխհամաձայնություն, այսինքն` մենք, իրոք, կարողացել ենք վերջին ութ տարիներին հարցն անընդհատ պահել հասարակայնության ուշադրության կենտրոնում, նաև իշխանություններին բազում դիմումներով, նամակներով, այսպես իրենց դեմ խոսելով, կարողացել ենք հարցը բերել իրենց ուշադրության կենտրոն, և առաջին մեր հանդիպումների, քննարկման արդյունքում տպավորություն կա, որ իշխանությունները ուզում են նորովի նայել այդ խնդրին: Առաջինն ես կուզենայի անդրադառնալ Արցախի Հանրապետություն մեր այցին, մենք շատ կարևորում ենք մեր հանդիպումը կառավարության մի շարք օղակներում, մեզ համար բավական դրական էր տեսնելը, որ միացում գործընթացն ընթացքի մեջ է (Հայաստանի Հանրապետություն, Արցախի Հանրապետություն), անշուշտ, պակաս պահեր շատ կան, բայց ամենակարևորը մեր հանդիպումն էր արտաքին գործոց նախարարի` պարոն Մայիլյանի հետ, որտեղ երկկողմ հնչեց այն կարևոր, առանցքային պահը, որ Ադրբեջանական ԽՍՀ-ից թե հայ փախստականների ճակատագրի համար, և թե ադրբեջանցի փախստականների ճակատագրի համար պատասխանատու է ցեղասպան Ադրբեջանը, և ողջ պատասխանատվությունը պետք է դրվի նրա վրա:
Անշուշտ, խոսվեց նաև այն մասին, որ օր առաջ պետք է շտապել և պատրաստել փաթեթ` բանակցային գործընթացում սեղանին դնելու համար, որովհետև մինչ օրս, մեր երեք նախորդ նախագահների իշխանության օրոք այդպես էլ չի ձևավորվել փաթեթ, որը պետք է, ի հեճուկս Մադրիդյան փաթեթի, հանդես գար և դրվի միջազգային քննարկման սեղանին: Այդ փաթեթի ձևավորումն օր առաջ պետք է իրողություն դարձնել: Այդ խնդիրը կա թե՛ Արցախի Հանրապետությունում, թե՛ Հայաստանի Հանրապետությունում, և արտաքին գործոց նախարարի հետ մեր հանդիպման ժամանակ մենք հենց այդ հարցն էինք բարձրացրել, որ չպետք է սպասել բանակցային գործընթացի նոր հանդիպում լինի, նոր քայլեր անել: Պետք է քայլերը սկսել հենց այսօրվանից: Անշուշտ, այդ փաթեթի ձևավորման համար բոլոր նախապայմանները կան, բավական աշխատանք արվել է, բայց դրան պետք է տալ, այսպես ասած, քաղաքագիտական ձևաչափ և այդ ձևաչափով էլ մտցնել բանակցային գործընթաց: Նույն զրույցը մենք ունեցել ենք նաև Հայաստանի Հանրապետությունում, կառավարության օղակներում, հանդիպել ենք նաև հանրապետության նախագահի հետ և այդ հարցերն ենք բարձրացրել»:‰
Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը  հաղորդմանը կարելի էր հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերությամբ, ինչպես նաև առցանց՝ «Նոյյան Տապան»-ի  www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում։
 
Մանրամասները` տեսանյութում
 
 

 

Հաղորդումները ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել Նոյյան Տապան Ալիքով, որը հեռարձակվում է հետույալ մալուխային ցանցերով․

Հայաստանի Հանրապետություն

Թիմ՝ Տելեկոմ Արմենիա (Համահանրապետական), Արփինեթ (Համահանրապետական), Պլանեթ ԹՎ  (ք․ Վարդենիս), Այ-Նեթ ՏՎ  (Երեւան), ԱյՍԻԷՆ ԹՎ  (Գավառ), ԱրմՔոմ ԹՎ  (ք․ Աբովյան), Հեռատես ԹՎ  (ք․Հրազդան), ԿիմՌայ ԹՎ  (ք․ Մասիս), Ինտերլինկ ԹՎ  (Երեւան)

ԱՄՆ

TV - Noyan Tapan  (Connectto TV Box)

Նուռ ԹՎ

 

FB - Noyan Tapan (Նոյյան Տապան)

Youtube - Noyan Tapan TV. Special Programs /Հատուկծրագրեր

 

Հաղորդման տեսագրությունը կարելի է դիտել

TV - Noor (Ֆրեզնո, ԱՄՆ) 

TV - Noyan Tapan (Connectto TV Box) 

Youtube - Noyan Tapan TV

Youtube - Noyan Tapan Live

FB - Noyan Tapan (Նոյյանn Տապան)

 

Բաժանորդագրվեք մեզ / Подписывайтесь

Youtube – https://www.youtube.com/noyantapanlive/

Youtube – https://www.youtube.com/noyantapan

Facebook: https://www.facebook.com/NoyanTapanHolding/

Facebook: https://www.facebook.com/groups/ww.nt.am

Telegram։ t.me/Noyan TapanTV

Twitter: https://twitter.com/noyantapan

Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:

 

«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումներով

 Noyan Tapan TV - YouTube

www.patreon.com/NoyanTapanTV

Գովազդի տեղադրման համար՝ գրել contact@nt.am

Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։

#noyantapantv #Նոյյանտապան #ноянтапантв #Արցախ #Арцах #NoyanTapan  #НоянТапан #Armenia #Հայաստան #Армения #նոյանտապան #karabakh #Нагорный_Карабах #нагорныйкарабах

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն («ՆՏ Հոլդինգ»)

Հայաստան, Երեւան, 0009, Իսահակյան 28

Հեռ․+374 60 351122, +374 60351123, +1 818 967 5677

էլ․փոստ` contact@nt.am

Կայք՝ www.nt.am

Նոյյան տապան  -   Քննարկում

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play