Ախոյան: Թուրքիան իր 100 տարվա ընթացքում կիրառած քաղաքականության հետևանքներն է քաղում


Ախոյան: Թուրքիան իր 100 տարվա ընթացքում կիրառած քաղաքականության հետևանքներն է քաղում

  • 25-08-2018 15:28:05   | Թուրքիա  |  Հարցազրույցներ

"Վերադարձ" հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանը, օրերս հերթական այցելությամբ լինելով Արեւմտյան Հայաստանում,  հարցազրույց է տվել թուրքական "Մեսոպոտամիա" գործակալությանը, որը ներկայացնում ենք ստորեւ․

Վան: 

Հայկական վերադարձ հիմնադրամի հիմնադիր Ա. Ա. հայտարարեց, որ մի երկրում որտեղ չկա ժողովրդավարության պատերազմ, անխուսափելի է ճգնաժամը, Թուրքիայի վիճակը այժմ նման է 100 աստիճանի տակ եռացող ջրի և նա իր 100 տարվա  ընթացքում կիրառած քաղաքականության հետևանքներն է կրում: 

 
Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր և հայկական "Վերադարձ հիմնադրամի" հիմնադիր Ա. Ախոյանը մի խումբ հայ մտավորականների հետ ժամանեց Վան: Նա խոսեց Թուրքայի վերաբերյալ դիտարկումների, հայ-թուրքական հարաբերությունների և հայկական գերեզմանատան վրա լողափ սարքելու մասին: 
 
Ախոյանն ասաց, որ Թուրքիայում տնտեսական ճգնաժամը կտևի այնքան, մինչև որ ճիշտ քաղաքականություն չկիրառվի : Ախոյանը նշեց, որ պատերազմի և ժողովրդավարության բացակայությունը երկրի  տնտեսության քայքայման ամենակարևոր պատճառներից մեկն է, Թուրքիայի արտահերթ ընտրությունների գնալն արդեն իսկ ճգնաժամի նախանշան է, Թուրքիայի վիճակը այժմ նման է 100 աստիճանի տակ եռացող ջրի և նա  իր 100 տարվա  ընթացքում կիրառած քաղաքականության հետևանքներն է քաղում: Թուրքիան այժմ ունի հազարավոր չլուծված հարցեր: Թուրքիայի կառավարությունն էլ այդ խնդիրների վերաբերյալ լուծում չի մշակում: Ժողովրդավարության վերաբերյալ նույնպես ոչ մի քայլ չի անում: Թուրքիան ժողովրդավարության կարիք ունի: Այդ երկրում ապրող ժողովուրդները պետք է կարողանան ազատ կիրառեն թե իրենց լեզուն և թե մշակույթը: Եթե սա չկիրառվի, ապա կխաթարվի ժողովրդավարությունը: 
 
Բարիկադի  երկու կողմերն էլ նույն խնդիրներն ունեն:
 
Անդրադառնալով Հայաստանում օրեր շարունակ նախկին վարչապետ Ս. Սարգսյանի հրաժարականը պահանջող հեղափոխությանն Ախոյանն ասաց. "ժողովուրդը Հայաստանում իշխանության դեմ շարժման անցավ: Շարժման ընթացքում ոչ մեկի քթից անգամ արյուն չի եկել: Մարդիկ հոգնել էին արդեն այդ կառավարությունից: Այսինքն մեր հեղափոխությունն այնքան գեղեցիկ էր, որ պետք է գրվի պատմության մեջ: Փողոցներ փակելու ժամանակ մարդիկ ոստիկաններին ծաղիկներ էին նվիրում: Որովհետև բոլորն ունեին նույն խնդիրները: Բարիկադի թե այս կողմը, և թե մյուս կողմը ապրում էր նույն անարդարությունը: Ս. Սարգսյանի բռնություն չկիրառելու քայլն էլ էր պատճառ, որ հեղափոխությունը անցավ անարյուն և մարդիկ վնասներ չկրեցին: 
 
Ախոյանը հիշեցրեց, որ նորընտիր կառավարությունը ցանկանում է սահմանի բացումը և իրեն շատ հետաքրքրիր է թե ինչ արձագանք կտա Թուրքիան : Նա ասաց, Թուրքիայի կառավարության քաղաքականությունը ինչքանով կնպաստի դրան՝ չգիտեմ: Անհրաժեշտ է , որ Թուրքիա-Հայաստան հարաբերություններին չկապել Ադրբեջանի վիճակը:  Բայց երևում է, որ Ադրբեջանը կրկին հաղթաթուղթը կառաջադրի: 
 
ԺՏԿ քաղաքապետները առաջադրվեցին :
Անդրադառնալով ԺՏԿ-ի տեղական ղեկավարների Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ուղղմանն ուղղված ջանքերին, Ախոյանն ասաց, ԺՏԿ քաղաքապետները կարևոր աշխատանքներ են կատարել Դիյարբեքիրի եկեղեցու վերականգման հետ կապված: Օրինակ, Բեկիր Քայայի դրական աշխատանքը կարևոր քայլ էր մեր երկխոսության զարգացման գործում: Օսման Այդեմիր, Աբդուլլահ Դեմիրբաշ և մի շարք այլ քաղաքական գործիչներ նույնպես իրենց կարևոր ներդրումն են ունեցել: Անհրաժեշտ է, որ անհապաղ ԺՏԿ-ի քաղաքապետներին ազատ արձակեն բանտից : Այս մարդիկ պայքարում են ընդհանուր հայրենիքի և խաղաղության համար: Այդ երկրում ապրող ժողովուրդները պետք է կարողանան ազատ կիրառեն թե իրենց լեզուն և թե մշակույթը: Վան ժամանելուն պես աչքերս Բեկիր Քայային փնտրեց: Նրանց բանտում լինելուց ես շատ ազդվեցի: Նրանք պետք է հնարավորինս շուտ լուծում տան այս խնդրին : Ընտրված քաղաքապետը պետք է ղեկավարի: Այս մարդիկ երկիրը սիրող, անկեղծ մարդիկ են: Այս մարդիկ առանց խնդիրների հայրենիք են ուզում տեսնեն: Վաղը ինչ կլինի, չգիտեմ, բայց երբ որ սահմանը բացվի, դիվանագիտական հարաբերությունները զարգանան, աշխատելու ենք որ էլ ավելի լավանան մեր հարաբերությունները: Կկառուցվի մի երկիր, որտեղ մարդիկ իրենց երջանիկ են զգում :
 
Պատմությունը ոչնչացնողին չէ, այլ կառուցողին է հիշում :
Անդրադառնալով Էդրեմիտի քաղաքապետարանի հայկական գերեզմանատան վրա կառուցվող լողափին և զուգարաններին, Ախոյանն ասաց, գերեզմանատուն ոչնչացնելու միտքն իրականում կործանիչ է, մի որոշ ժամանակ այս տարածաշրջանում այսպիսի դեպքեր շատ եղան: Պետք է ասեմ, որ մենք՝ որպես հայեր այս երկրում ֆիզիակական շատ վնասներ ենք տեսել: Բայց մեզանից հետո էլ այստեղ ապրող յուրաքանչյուր ժողովուրդ շատ վնասներ է տեսել: Մի հուշարձան կամ մի գերեզման էլ որ ավել ոչնչացվի պատմության մեջ ինչն է փոխվելու: Պատմություն, աշխարհը կառուցող և ոչնչացնող քաղաքագետներին գիտի, և բնական է, որ նա հիշում  է թե կառուցողին և թե ոչնչացնողին: Օրինակ Ախթամար եկեղեցին չոչնչացնելու համար մեծ պայքար տված Յաշար Կեմալին ինչպես կարելի է մոռանալ: Մեր հավատքի պահպանման և վերականգնելու համար պայքարող ԺՏԿ քաղաքապետներին ինչպես կարելի է մոռանալ: Մենք՝ հայ ժողովուրդս գոհունակությամբ շնորհակալություն պետք է հայտնենք նրանց: Մի կողմում այս մարդիկ են, մյուս կողմում գերեզմանները, հավատքի կենտրոնները ոչնչացրողներն են: Այս վիճակի մասին պետությունը պետք է մտածի և ոչ թե մենք : Անշուշտ , պատմությունը բոլորին էլ իրենց տեղը ցույց կտա: 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ