Ռուսաստանի կառավարությունը հատուկ դեկրետ է ընդունել Արևմտյան Հայաստանի վերաբերյալ, որովհետև ճանաչել է Արևմտյան Հայաստանի հայերի վերադարձի իրավունքը (տեսանյութ)



01-09-2018 22:41:52   | Հայաստան  |  Քննաարկում
 

 
 
 
Երեկ և գիշերը Արևմտյան Հայաստանի պետական կառույցների լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել Արևմտյան Հայաստանի երկրորդ գումարման խորհրդարանի ընտրությունների մասին: Այսօր հիշյալ խորհրդարանի պատգամավորների ընտրությունների առաջին օրն է (այն իրականացվում է համացանցի միջոցով, այցելելով հետևյալ հասցեով` http://elections-western-armenia.info/): Այդ առիթով է «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի զրույցը Արևմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի և Լոս Անջելեսի հայտնի վերլուծաբան, հեռուստահաղորդավար, աստվածաբանության դոկտոր Պետրոս Հաջեանի (Լոս Անջելես, ԱՄՆ) հետ:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչու են կարևորվում այս ընտրությունները, և որքանով է կարևոր այս փուլն իրենց համար Արևմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության ոլորտում աշխատանքներ իրականացնելու տեսակետից, այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի ընթացքում Տիգրան Փաշաբեզյանն ասաց.
«Խնդիրն այն է, որ երկրորդ գումարման խորհրդարանի պատգամավորների ընտրության շրջափուլը համընկել է մի շատ կարևոր, նոր շրջափուլի հետ, որը մենք ապրում ենք հիմա Արևմտյան Հայաստանի հայերի (հայերի) իրավունքների պաշտպանության ոլորտում»:
Մինչ մանրամասները ներկայացնելը, Արևմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետը մեր հայրենակիցներին կոչ արեց, որքան հնարավոր է, ակտիվորեն մասնակցել երկրորդ գումարման խորհրդարանի պատգամավորների ընտրություններին, որովհետև իրենց մասնակցությունը և ընտրությունները կարևոր են:
«Իրավունքները, որոնք մեզ տրվել են, տրվել են 1918 թվականին, 1920 թվականին, և այդ իրավունքները պարզապես հարկավոր է վերհիշել, վեր հանել, և այդ իրավունքները նույնպես դարձնել բանակցությունների առարկա, որպեսզի դրանք նպաստեն անվտանգության մակարդակի բարձրացմանը այս ամբողջ տարածաշրջանում»,- ասաց Տիգրան Փաշաբեզյանը և հավելեց, որ իրենք կարողացել են ճեղքում կատարել Արևմտյան Հայաստանի հայերի իրավունքների դաշտում  երկարատև աշխատանքի շնորհիվ, և, փաստորեն, կարող են միջազգային, դիվանագիտական ամբողջական օրակարգի խնդիր բացել ու բացահայտել, որովհետև հայերին տրված իրավունքները շատ ավելի մեծ են, շատ ավելի ընդարձակ  ու չափազանց կարևոր, քան բանակցությունների այն ամբողջ տիրույթը, որոնց մասին ամեն օր լսում ու կարդում ենք: 
«Բնականաբար, պետք է հիշենք, որ 1918 թվականին Ռուսաստանի կառավարությունը հատուկ դեկրետ է ընդունել Արևմտյան Հայաստանի վերաբերյալ, որովհետև ճանաչել է Արևմտյան Հայաստանի հայերի վերադարձի իրավունքը, պաշտպանական ուժեր կազմավորելու իրավունքը, և իր իրավունքը ինքնորոշվելու` մինչև անկախություն,- ասաց Արևմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետը:- Դրան զուգահեռ չէ՞ որ 1920 թվականին մի շարք կարևորագույն որոշումներ են կայացվել…»:
Տիգրան Փաշաբեզյանի հավաստմամբ, դրանք բոլորն իրար փոխկապակցված են, օրինակ, Սևրի դաշնագիրը, Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը:
«1920 թվականին տրվել են մեզ բավականաչափ մեծ իրավունքներ տարածաշրջանում, որպեսզի այդ իրավունքների միջոցով հայ ժողովուրդը ազատ ապրելու իրավունք ունենա, զարգանալու իրավունք ունենա և արժանապատիվ ապագայի իրավունք ունենա»,- ասաց «Քննարկում» հաղորդաշարի հյուրը:
Սեպտեմբերի 1-ին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի ուղիղ եթերում հեռարձակված «Քննարկում» հաղորդաշարի հյուրերն էին Լոս Անջելեսի հայտնի վերլուծաբան, հեռուստահաղորդավար, աստվածաբան Պետրոս Հաջեանը (Լոս Անջելես, ԱՄՆ) և Արևմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Փաշաբեզյանը:
Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը հաղորդմանը կարելի էր հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերությամբ, ինչպես նաև առցանց՝ «Նոյյան Տապան»-ի  www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան  ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում։
 
Մանրամասները` տեսանյութում
 
Նոյյան տապան   -   Քննաարկում
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 13247 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար