Սեպտեմբերի 6-ին Ամուլսարը գալիս է Երևան


Սեպտեմբերի 6-ին Ամուլսարը գալիս է Երևան

  • 04-09-2018 18:34:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ամուլսարը գալիս է Երևան՝ պայթեցնելու հանքի ու ընդհանրապես բոլոր հանքերի հետ կապված միֆերն ու վախերը։ Արբիտրաժային դատարաններ, ներդրողների հեռացում, միջազգային չափանիշներ... այս ամենով սպառնում են ՀՀ քաղաքացիներին և կառավարությանը՝ փորձելով ստիպել զիջել մեր և գալիք սերունդների առողջ կյանքը Երկիր մոլորակի այս հատվածում: 
 
Ովքեր կուզեին ծանոթանալ միֆերին ու դրանք ցրող բարի ոգիներին, միացեք ակցիային։ Այս ակցիայի նպատակն է բացահայտել ու պայթեցնել մեզ վախեցնելու համար փչված այդ միֆերը և խրախուսել ՀՀ կառավարությանը վերջնականապես հաստատել ժողովրդի կամքի ու արդարության վրա հիմնված որոշում: 
 
Միջոցառմանը մասնակցելու են հեծանվորդներ, երաժիշտներ, երեխաներ, թիթեռներ ու բզեզներ, դու՛ք էլ եկեք։
 
Օրը՝ հինգշաբթի, 6 սեպտեմբերի, 2018թ․։ Վայրը՝ Հանրապետության հրապարակ։
Ժամը՝ 11։00-14։00
 
Միջոցառման հղումը՝ https://www.facebook.com/events/492516671217271/
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play