Արթուր Խաչատրյանն ընդունել է Վրաստանի գյուղատնտեսության նախարարին


Արթուր Խաչատրյանն ընդունել է Վրաստանի գյուղատնտեսության նախարարին

  • 10-09-2018 19:04:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել  է Վրաստանի վարչապետ  Մամուկա Բախտաձեի գլխավորած պատվիրակության կազմում Հայաստան ժամանած Վրաստանի գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիին։
 
Երկու երկրների նախարարները տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում մտքեր են փոխանակել Հայաստանի և Վրաստանի միջև գյուղոլորտում համագործակցության զարգացման առաջնային ուղղությունների և հեռանկարների շուրջ։
 
Զրուցակիները բարձր են գնահատել երկու հարևան երկրների միջև ձևավորված գործակցության ներկա մակարդակը՝ ընդգծելով, որ այն խարսխված է  հայ և վրացի ժողովուրդների դարավոր բարեկամության վրա։
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի՝ առաջիկայում Վրաստան կատարելիք աշխատանքային այցի օրակարգին։
 
 
 
 
 
 
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
 
հասարակայնության հետ կապերի բաժին
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն