Հայ ոստիկանները Մոսկվայում հետախուզվողների են հայտնաբերել /ՏԵՍԱՆՅՈՒԹ/


Հայ ոստիկանները Մոսկվայում հետախուզվողների են հայտնաբերել /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

  • 10-09-2018 19:26:59   | Հայաստան  |  Իրավունք



Սեպտեմբերի 6-ին, ոստիկանության ՔՀԳՎ ծառայողները Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան էտապավորեցին ԱՄՆ քաղաքացի, 1959թ. ծնված Ստեփան Մարտիրոսյանին:
Մարտիրոսյանը 2017թ-ի հոկտեմբերի 6-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
 
Միաժամանակ ոստիկանության ՔՀԳՎ և Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, Մոսկվայում ոստիկանության ՔՀԳՎ օպերատիվ խմբին է ներկայացել և նույն չվերթով Հայաստան տեղափոխվել Հաղարծին գյուղի բնակիչ, 1952 թ. ծնված Պայքար Հախվերդյանը:
Նա 1996 թ-ի հուլիս 25-ից ոստիկանության Դիլիջանի բաժնի կողմից հետախուզվում էր բանդիտիզմի մեղադրանքով:
Մարտիրոսյանը տեղափոխվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի, իսկ Հախվերդյանը` ոստիկանության Դիլիջանի բաժին:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play