Բիտանիայի հատուկ ծառայության սադրանքը որպես Սիրիայի վրա ԱՄՆ-ի հարձակման հիմք


Բիտանիայի հատուկ ծառայության սադրանքը որպես Սիրիայի վրա ԱՄՆ-ի հարձակման հիմք

  • 10-09-2018 23:35:33   | ԱՄՆ  |  

 
 
 
 
ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի հանրապետական սենատոր Ռիչարդ Բլաքը հայտարարել է, որ Բրիտանիայի արտաքին անվտանգության կազմակերպությունը՝ MI 6-ը, Սիրիայում արհեստական քիմիական հարձակում իրականացնելու և Սիրիայի իշխանություններին մեղադրելու ծրագրեր է նախապատրաստում: Այս մասին իր այսօրվա հրապարակմամբ տեղեկացրել է բրիտանական «Ինդիփենդենթ» օրաթերթը:  
«Բրիտանիայի արտաքին անվտանգության կազմակերպությունն այդ արհեստական հարձակումն իրականացնելու համար նպատակ ունի առաջնորդել սիրիացի ահաբեկիչներին, և որոշ դերասաններ ստանձնելու են այս շինծու հարձակման զոհերի դերը»,-հավելել է Բլաքը:
Չնայած նրան, որ Սիրիան, ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի հետ պայմանավորվածության համաձայն, թույլ տվեց, որ իր քիմիական ողջ սպառազինությունը հեռացվի երկրից, անցած ժամանակաընթացքում ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները Սիրիայի բանակի կողմից քիմիական զենք օգտագործվելու պատճառաբանությամբ մի քանի անգամ հրթիռակոծել են Սիրիայում գտնվող տարբեր թիրախներ:
Միացյալ Նահանգները, ինչպես արդեն հայտնի է, փորձում է թույլ չտալ Սիրիայում իր և իր դաշնակիցների հովանավորությունը, զինական և այլ աջակցությունն ունեցող ահաբեկիչների վերջին որջը՝ Իդլիբը, նույն ահաբեկիչներից ազատագրելուն, մաքրելուն նպատակաուղղված Սիրիայի բանակի ռազմական գործողությունը, որը նախատեսվում է իրականացնել Ռուսաստանի և Իրանի ռազմական աջակցությամբ: Կարճ ասած, ահաբեկիչները, ըստ ԱՄՆ-ի, Սիրիայում պետք է ոտքի տեղ ունենան, հենակետ, որպեսզի հետագայում զորանալով, ի վերջո, կարողանան տապալել Բաշար Ասադին ու նրա վարչակարգը:
Սադրանքը, որը նախատեսվում է իրականացնել ԱՄՆ-ի դաշնակից Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայության միջոցով, նպատակ ունի հիմք նախապատրաստել, որպեսզի ԱՄՆ-ը Սիրիայի բանակին և իշխանություններին մեղադրելով քիմիական զենք օգտագործելու մեջ, այդ շինծու պատրվակով հարձակվի Սիրիայի վրա ու կանխի, թույլ չտա ահաբեկիչներից Իդլիբի ազատագրումը կամ հնարավորինս խոչընդոտի այդ գործողությանը, եթե այն արդեն սկսված լինի: Դատելով ամենից, եթե բրիտանական սադրանքն իրականացվի, Սիրիայի վրա ԱՄՆ-ի զինված ուժերի նոր հարձակումն իր մասշտաբներով կլինի աննախադեպ: Այլ խնդիր է, թե դրան ինչպես կհակադարձի Ռուսաստանը:
 
Արթուր Հովհաննիսյան