ՀՀ պաշտպանության նախարարության հեռավար ուսուցման աշխատանքային խումբը գրավել է առաջին տեղը


ՀՀ պաշտպանության նախարարության հեռավար ուսուցման աշխատանքային խումբը գրավել է առաջին տեղը

  • 11-09-2018 14:59:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 5-ից 7-ը ՀՀ պաշտպանության նախարարության հեռավար ուսուցման աշխատանքային խումբը՝ ԳՀԽ ծրագրի տեղեկատվական կառավարման համակարգի և ԳլոբալՆեթ ծրագրի համակարգող Դավիթ Ղազարյանի գլխավորությամբ մասնակցել է  ՆԱՏՕ-ի վերափոխումների դաշնակցային հրամանատարության կողմից կազմակերպված հեռավար ուսուցման ֆորումին։ 
 
Աշխատանքային խումբը մասնակցել է  հեռավար ուսուցման դասընթացների մրցույթ-ցուցադրությանը,  ներկայացրել`  ՀՀ պաշտպանության նախարարության հեռավար ուսուցման բնագավառում արհեստական բանականության կիրառմամբ նորագույն տեխնոլոգիական նվաճումն ու  զբաղեցրել  առաջին պատվավոր տեղը: Մրցանակը հեռավար ուսուցման աշխատանքային խմբին հանձնել է ՆԱՏՕ-ի վերափոխումների դաշնակցային հրամանատարության շտաբի պետ, փոխծովակալ Փոլ Բենեթը:
Հատկանշական է, որ ՀՀ պաշտպանության նախարարության հեռավար ուսուցման աշխատանքային խումբը 2016 թվականին նույնպես գրավել էր առաջին պատվավոր տեղը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն