«Շանթ 2018» զորավարժության շրջանակում ՀՀ ԱԺ աշխատակազմում տեղի է ունեցել խորհրդակցություն


«Շանթ 2018» զորավարժության շրջանակում ՀՀ ԱԺ աշխատակազմում տեղի է ունեցել խորհրդակցություն

  • 11-09-2018 16:25:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Շանթ 2018 զորավարժություն»: Սեպտեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը, ստանալով համապատասխան ազդանշանը, Աշխատակազմում իրականացրել է Պլանով նախատեսված միջոցառումները: ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում Աշխատակազմի ղեկավար կազմն իրազեկվել է զորավարժության շրջանակներում համապատասխան պլանով նախատեսված իրականացման ենթակա գործողությունների մասին: Ձեւավորվել են անհրաժեշտ աշխատանքային խմբերը, նշանակվել են դրանց ղեկավարներն ու սահմանվել են հատուկ գործառույթները: Անցնելով շուրջօրյա աշխատանքային ռեժիմի՝ Աշխատակազմի ղեկավարի կողմից առանձին ստորաբաժանումներին տրվել են հանձնարարություններ: Մասնավորապես,
 
Աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարվել է միջազգային գործընկեր խորհրդարաններին եւ միջխորհրդարանական կազմակերպություններին տրամադրելու նպատակով արդիականացնել ադրբեջանա-արցախյան հակամարտության վերաբերյալ տեղեկատվական փաթեթը, որը կբովանդակի հայկական կողմերի հստակ դիրքորոշումը եւ հիմնավորումը, ինչպես նաեւ Ադրբեջանում հայատյացությունը որպես պետական քաղաքականություն ներկայացնող փաստերը: 
 
Կապ հաստատել Հետազոտական եւ տեղեկատվական միջխորհրդարանական կենտրոնի (Inter-Parliamentary Research and Information Network) հետ: Գործընկերներին տեղեկացնել զարգացող գործընթացների հետ կապված տեղեկատվություն տրամադրելու պատրաստակամության մասին: 
 
Ապահովել օպերատիվ քառալեզու տեղեկանքների պատրաստում՝ իրավիճակի վերաբերյալ գործընկեր խորհրդարանների համապատասխան ստորաբաժանումներին տրամադրելու նպատակով: 
 
Շուրջօրյա ռեժիմով իրականացնել արտաքին տեղեկատվական հարթակների մշտադիտարկում, արդյունքների վերաբերյալ տեղեկանքները ներկայացնել մեկ ժամյա պարբերականությամբ: 
 
Գործընկեր կազմակերպությունների մասնագետների ներգրավմամբ իրականացնել ադրբեջանալեզու կայքերի եւ սոցիալական ցանցերի մշտադիտարկում, արդյունքների վերաբերյալ տեղեկանքները ներկայացնել երկու ժամյա պարբերականությամբ, իսկ հրատապ գնահատվող տեղեկատվության պարագայում՝ անհապաղ: 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play