Վտանգված շենքի շուրջ ստեղծված իրավիճակը լուծելու միջոցներ են ձեռնարկվում


Վտանգված շենքի շուրջ ստեղծված իրավիճակը լուծելու միջոցներ են ձեռնարկվում

  • 11-09-2018 16:47:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
«Հին Երևան» թաղամասի մի հատվածում՝ ստորգետնյա ավտոկայանատեղիի և հասարակական սպասարկման տարածքի շինարարական աշխատանքները վտանգել են Արամի 23 հասցեում՝ պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքը:
 
Կառույցը, որտեղ անցկացվում են «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի փորձերը, փլուզման եզրին է:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը և ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը՝ կառույցի վիճակը և հարակից տարածքում իրականացված աշխատանքներն ուսումնասիրելու նպատակով այցելել են Արամի փողոց:
Նրանք ծանոթացել են նախագծերին, խոսել շինարարության տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերության ղեկավարի հետ, հանդիպել երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանին:
Ավելի ուշ՝ Քաղաքաշինության կոմիտե են հրավիրվել կառուցապատող և շինարարական ընկերությունների ներկայացուցիչները՝ ստեղծված իրավիճակում հարցի լուծման եղանակ գտնելու նպատակով:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play