«Մարտի 1-ին Ներքին զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից. ՀՔԾ պետի նոր բացահայտումը
11-09-2018 17:27:47 | Հայաստան | Հասարակություն
Այսօր կարող ենք վստահությամբ ասել, որ Մարտի 1-ին Ներքին զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից:
Այս մասին սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) Սասուն Խաչատրյանը:
Ըստ նրա՝ այդ մասին ունեն հստակ ապացույցներ
«Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքներն առավել քան մշուշոտ էին և դրանք պարզելու ուղղությամբ իրենք նույնպես բավականին աշխատանքներ ենք իրականացրել: Տիգրան Աբգարյանը սպանվել է այն ժամանակ, երբ արդեն իսկ Քոչարյանը մտցրել էր արտակարգ դրություն, սակայն որևէ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չկար»,- ընդգծեց Ս. Խաչատրյանը:
Վերջինիս խոսքերով՝ իրենց վարկածն այն է, որ Տ. Աբգարյանին վիրավորում է հասցվել, որպեսզի Ռ. Քոչարյանի այն խոսքերը՝ թե մենք արդեն ունենք զոհեր, հիմնավորվի. «Դա նախաքննությամբ հիմնավորվել է»:
ՀՔԾ պետի կարծիքով՝ այս նորությունն արդեն իսկ բավարար է, որպեսզի իր և ԱԱԾ տնօրենի դեմ իսկական որս սկսվի: