Ալֆորվիլ քաղաքում մեկնարկել են «Ֆրանսիայում Արցախի օրերի» շրջանակներում միջոցառումները


Ալֆորվիլ քաղաքում մեկնարկել են «Ֆրանսիայում Արցախի օրերի» շրջանակներում միջոցառումները

  • 11-09-2018 19:09:14   | Ֆրանսիա  |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 8-ին Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում  մեկնարկել են միջոցառումները՝ «Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնի շրջանակներում, որոնք կշարունակվեն մինչ սեպտեմբերի 17-ը:
 
Հանդիսավոր բացման արարողությանը մասնակցել են Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Ալֆորվիլի քաղաքապետ Միշել Ժերշինովիչը,  Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամ, ԱԺ պատգամավոր Լյուկ Կարվունասը, Ալֆորվիլի քաղաքային խորհրդի անդամներ, ոչ կառավարական  կազմակերպությունների  ներկայացուցիչներ,  լրագրողներ:
 
 
Բացման արարողության ընթացքում Ֆրանսիայում ԱՀ ներկայացուցիչը ՀՅԴ՝ Ալֆորվիլի տեղական մարմնի ղեկավար Կարո Խաչիկյանին հանձնեց ԱՀ «Երախտագիտություն» մեդալը՝ Ֆրանսիայի և Արցախի միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած ավանդի համար:
 
 
Ալֆորվիլում նախատեսվում են Արցախին նվիրված լուսանկարների և գծանկարների ցուցահանդեսներ, վավերագրական ֆիլմերի ցուցադրություններ, ինչպես նաև դասախոսություններ՝ Արցախում առկա իրավիճակի շուրջ։
 
 
2017 թ. նոյեմբերի 20-ին բարեկամության հռչակագիր է ստորագրվել Արցախի Հանրապետության Բերձոր և Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքների միջև:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն