«Շանթ-2018» զորավարժության սցենարից շեղումներ չկան. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գ. Բալայան

11-09-2018 19:25:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
«Շանթ 2018» համապետական նշանակության զորավարժության շրջանակում  ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը ներկայացրել է զորավարժության սցենարով նախատեսված ընթացիկ և առաջիկա պայմանական գործողությունները։
Գաբրիել Բալայանը նշել է, որ զորավարժության սցենարից շեղումներ չկան, կապը այլ պետական մարմինների հետ գործում է, իրադրությունը զարգանում է սահմանված ժամանակացույցի համաձայն։ Արդյունավետ փոխգործակցություն է ընթանում ՀՀ ԶՈՒ-երի և այլ զորքերի միջև, փորձելով զորավաժության պայմանական զարգացումներին համահունչ՝ վերջիններիս նույնպես նախապատրաստել ներգրավելու ՀՀ պաշտպանությանը։
 
Ըստ զորավարժության սցենարի՝ առկա է առաջխաղացում Թուրքիայի սահմանից, ՀՀ են ներխուժել փախստականներ, որոնց մեջ կան նաև ահաբեկիչներ։ Նրանց որոնողական աշխատանքներն սկսվել են։ 
Այս պահի դրությամբ, պայմանականորեն, ՀՀ-ի նկատմամբ ոչ բարեկամաբար տրամադրված երկրների ռազմաքաղաքական ղեկավարությունների կողմից արվում են ապակայունացման միտում ունեցող հայտարարություններ, որոնց հնարավոր վտանգների չեզոքացման ուղղությամբ աշխատանք է տարվում ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդների և դիվանագիտական համապատասխան օղակների միջոցով։
Առաջիկայում տեղի կունենա անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում «Շանթ 2018»-ի շրջանակում ընթացող զարգացումների վերաբերյալ զեկույցներով հանդես կգան ՀՀ պաշտպանության նախարարը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և ուժային մյուս կառույցների ղեկավարները։ Քննարկվելու է պայմանական՝ պատերազմ և երկրում ռազմական դրություն հայտարարելու նպատակահարմարության հարցը։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 552 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար