Ավելի քան 400 մլն դրամ ներդրում կատարած ուղևորափոխադրողը չի կարողանում շահագործել երթուղին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Ավելի քան 400 մլն դրամ ներդրում կատարած ուղևորափոխադրողը չի կարողանում շահագործել երթուղին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 11-09-2018 19:31:13   | Հայաստան  |  Հասարակություն



 
Վերջերս ավելի քան 400 մլն դրամ ներդրում կատարած «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի սեփականատեր Շուշանիկ Խաչատրյանը Երևան-Արմավիր երթուղին սպասարկելու համար ձեռք է բերել 20 Մերսեդես մակնիշի բարձրակարգ միկրոավտուբուսներ, որոնք սակայն չի կարողանում շահագործել: 
 
Ուղևորափոխադրող ընկերության ղեկավարն ահազանգում է, որ միտումնավոր արվում է ամեն ինչ, որպեսզի իրենք չկարողանան գործել և սնանկանալ: 
 
Ինչպես սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարզաբանեց փաստաբան Գուրգեն Գրիգորյանը, վերոնշյալ ընկերությունը նմանատիպ խնդիրների մեջ է հայտնվել 2014 թվականից սկսած: 
 
Առանց կոնկրետ անուններ հրապարակելու՝ նա նշեց, որ որոշ ազդեցիկ պաշտոնյաններ բազմիցս փորձել են խլել Շ. Խաչատրյանին պատկանող հիմնարկը և գծերը: 
 
«Արդեն շուրջ մեկ տարի քրեական գործ կա հարուցված Քննչական կոմիտեի Մալաթիայի բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 195 հոդվածով՝ հակամրցակցային գործունեություն: Արդեն մեկ տարի քննվող քրեական գործով ի հայտ են եկել շատ կաևոր հանգամանքներ, դրանցից մեկն էլ այն է, որ կոռուպցիա կա, սակայն չգիտես ինչու դա մեր Տրանսպորտի և կապի նախարարությանը չի հետաքրքրում»,- նկատեց Գ. Գրիգորյանը: 
 
Վերջինիս խոսքերով՝ իրենց համար անհայտ եղանակով Երևան-Մեծամոր, Երևան-Մյասնիկյան գծեր են ավելացել, մինչդեռ Մեծամոր և Մյասնիկյան փաստացի ոչ մի տրանսպորտ չի մտնում. «Այդ գծերը հատուկ տրված են, որպեսզի աշխատեն Երևան-Արմավիր ուղղության վրա և կարողանան «Գալակտիկա տրանս սերվիս»-ը հասցնել սնանկության»:  
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն